TotoGaming ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանն անչափ ոգեւորված էր Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան եւ Ոսկե գնդակի հաղթող Լուիշ Ֆիգուի հետ հանդիպման համար:
Լեգենդար պորտուգալացին Երեւան է ժամանել՝ որպես Դիջիթեյն ընկերության բրենդ ամբասադոր:
Թոքմաջյանը նշել է, որ հուզված է, բայց եւ ուրախ, որ կարող են ծանոթանալ լեգենդար Ֆիգուի փորձին ու նրա հետ կիսվել տեղեկատվությամբ:
«Մեր ողջ թիմով ենք այսօր շատ հուզված, որովհետեւ նման մարդու հետ աշխատելն իսկապես կարեւոր է մեզ համար: Մեր ընկերության կարգախոսը պարզ է՝ «Չեմպիոնները խոսում են նույն լեզվով»: Մեր դեսպաններից Դավիթ Մանոյանն այսօր այստեղ է, Միհրան Հարությունյանը, ցավոք, չկարողացավ, ներկա գտնվել: TotoGaming-ը միշտ սպորտի կողքին է ու խրախուսում է, որ Հայաստանում այն զարգանա»,- ասել է Թոքմաջյանը:
Նա կարծում է, որ հայ մարզիկների համար շատ կարեւոր է ինֆորմացիայի տարածումն ու հայկական սպորտը համաշխարհային մակարդակում հասանելի դարձնելը: TotoGaming-ում հույս ունեն, որ դրանում Ֆիգուն իր ներդրումը կունենա ու կկիսվի սեփական փորձով եւ գիտելիքներով:
Ֆուտբոլիստն էլ խոսել է սպորտին ու, մասնավորապես, ֆուտբոլին իր ցուցաբերած աջակցության մասին, որն իրականացնում է դեռ 2003 թվականից:
«Փորձեցի կարիերայիս հետադարձ հայացքով նայել ու հասկանալ, թե ինչերի եմ կարողացել հասնել: Մեծ պատիվ էր ինձ համար գիտակցել, որ շատ բան է ինձ հաջողվել՝ մասնավորապես ֆուտբոլի միջոցով աջակցել մարդկանց ու նրանց կյանքը մի քիչ ավելի լավը դարձնել: Իմ կարգախոսն է՝ եթե կարող եմ անգամ 50 մարդու օգնել, այդպես էլ անել: Իմ ներգրավվածությունը շատ տարատեսակ ոլորտներում է եղել՝ կրթական, սոցիալական, առողջապահության, երազանքների իրականացման: Այդ ճանապարհին իմ կողքին տարբեր գործընկերներ ու ընկերություններ են եղել. առանց նրանց այդ ամենը հնարավոր չէր լինի կյանքի կոչել»,- պատմել է Ֆիգուն:
Լուիշ Ֆիգուն
Նա առանձնակի ոգեւորությամբ խոսել է նոր նախաձեռնության մասին, որի շնորհիվ տարբեր երկրներում իրականացնում են Լեգենդների հանդիպումներ ու գումարներ հայթայթում տարատեսակ նպատակներով:
Ֆիգուն նշել է նաեւ, թե աշխատանքից բացի, ինչով է զբաղվելու Հայաստանում՝ անպայման այցելելու է խաղողի այգիներ, ինքն էլ գինու ու շամպայնի հայտնի համտեսող է համարվում: Ֆիգուն գինու արտադրությունը Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերից է համարում: Հույս ունի, որ կհասցնի տեսարժան վայրեր էլ այցելել ու այս անգամ հնարավորություն ունենալ ծանոթանալ Հայաստանի մշակույթին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: