×


Լուսանկարը՝ Bentley Motors

Bentley Mulliner՝ անհատական ավտոմեքենաշինության ավանդույթները

Mulliner-ը, որի արմատները հասնում են նույնիսկ մինչեւ ավտոմեքենայի ստեղծումը, այսօր գործում է որպես Bentley-ի անհատական պատվերների բաժին: Սկսած առանձնահատկություններից եւ հարդարանքից մինչեւ ամբողջովին նոր՝ հատուկ պատվերով ավտոմեքենաներ՝ Mulliner-ը շարունակում է ներկայացնել Bentley-ի առավելագույն շքեղությունը:

Սահմանելով նոր չափանիշներ ավտոմեքենաշինության մեջ

Ավտոմեքենաշինության առավելագույն հնարավորություններն առաջարկելու համար, Mulliner-ն իր փորձը կիրառում է Bentley-ի Continental GT Mulliner-ի, Continental GTC Mulliner-ի եւ Flying Spur Mulliner-ի ստեղծման համար:

Միասին նրանք ներկայացնում են Bentley-ի շքեղության եւ կատարողականության վերջնական միաձուլումը: Սակայն, պարբերաբար, թիմը նաեւ իր հմտություններն է օգտագործում սահմանափակ թվով թողարկվող մեքենաների վրա, որոնք հաճախ ստեղծված են աշխարհի տարբեր մասերին բնորոշ թեմաներ արտացոլելու համար:

Դարպաս դեպի նոր հնարավորություններ

Համատեղելով նորարարական նյութերն ու տեխնոլոգիաները կայուն դիզայնի հետ՝ Mulliner-ը ստեղծում է ամենուր հասանելի ամենաուշագրավ ավտոմոբիլային առանձնահատկությունները: Արդյունքում, ձեռք բերելով որեւէ Bentley՝ հաճախորդները հսկայական հնարավորություն են ստանում: Հատուկ
հարդարանքից եւ գունապնակից մինչեւ գեղեցիկ ներքին եւ արտաքին հարդարանքի առանձնահատկությունները՝ Bentley Mulliner-ը բացում է ավտոմեքենաշինության բոլորովին նոր աշխարհ:

Լուսանկարը՝ Bentley Motors


Հատուկ հարդարանքներ

Հաճախորդի կողմից ընտրված կազմվածքը, գույները եւ նյութերը կարող են մեքենան դարձնել իսկապես յուրահատուկ, հատկապես, երբ դիտարկում են Mulliner-ի նրբագեղ հարդարման տարբերակները

Նյութերի տարբերությունը

Bentley Mulliner-ն առաջարկում է անհատական պատվերով հարդարման ցնցող տարբերակներ, ներառյալ հատուկ շպոններ եւ թանկարժեք մետաղներ, որոնք կարող են հաճախորդի Bentley-ն իսկապես եզակի դարձնել: Այդ նյութերը հասանելի չեն որեւէ այլ արտադրողի մեքենաների համար: Դրանք կարող են լինել հնագույն քարերից եւ փայլող 18 կարատանոց Gold Organ Stop եւ գծավոր ու ներկված շպոններ: Մի խոսքով, ոչինչ չի կարող նմանվել Bentley-ի պատվերով հարդարման ճոխությանը:

Քարե շպոն

Օգտագործելով լազերային կտրման նորարարական տեխնիկան՝ Mulliner-ը կարող է օգտագործել ավելի քան 200 միլիոն տարի առաջ ձեւավորված քարը՝ միլիմետրի մեկ տասներորդ հաստությամբ շպոն ստեղծելու համար, ինչը նշանակում է, որ թեեւ դրանք պատրաստված են մաքուր քարից, էականորեն չեն ավելացնում մեքենայի քաշը:

Լուսանկարը՝ Bentley Motors


Piano շպոն

Piano Black-ը երկար ժամանակ է ինչ դարձել է շքեղ մեքենաների շպոնի դասական ընտրություն: Mulliner-ի անհատական պատվերով Piano շպոն ծառայության շնորհիվ, սակայն, այլեւս կարիք չկա սահմանափակվել միայն սեւ գույնով: Այժմ կարելի է համապատասխանեցնել ինտերիերի բոլոր շպոնապատ հատվածները Bentley's Standard եւ Extended արտաքին ներկապնակի, ինչպես նաեւ Mulliner ատլասե եւ մարգարտյա տարբերակների գույներից որեւէ մեկի հետ: Կարելի է պատվիրել տարբերակ, որը կատարելապես կհամընկնի խցիկի կաշվի ցանկացած գույնի հետ: Արդյունքը ապշեցուցիչ գույների համաձայնեցված ինտերիերն է, որի նմանն անհնարին կլիներ ստանալ զանգվածային արտադրության մեքենայում:

Gold Organ Stops

Ոչինչ այդքան շքեղություն չի պարգեւում մեքենային, ինչքան իրական ոսկու փայլը: Mulliner-ի անհատական պատվերով Gold Organ Stops-ը թանկարժեք մետաղի փայլ է հաղորդում Bentley-ի ինտերիերին: Չժանգոտվող պողպատից պատրաստված օդափոխիչի կարգավորիչները փոխարինվում են նորերով, որոնք տարբերվում են փայլուն 18 կարատանոց ոսկե երեսպատմամբ:

Nautical Inspiration

Mulliner-ը նաեւ ստեղծում է բացառիկ, սահմանափակ քանակի մեքենաներ, որոնք ցուցադրում են անհատական պատվերով հարդարման շնորհիվ ստացված արդյունքը:

Լուսանկարը՝ Bentley Motors


2021-ին թիմը ստեղծեց Nauticis Collection-ը՝ զբոսանավից ոգեշնչված Continental GT V8 Convertibles շարքը Mulliner-ի առանձնահատկություններով:

Դարձրեք այն անհատական

Մեքենան եզակի դարձնելու ամենահուսալի միջոցն այն անունով կամ տարբերանշանով զարդարելն է: Mulliner-ի հետ դա կարող է լինել տեքստի, պատկերի կամ հենց երկուսի միջոցով: Այն առաջարկում է բազմաթիվ տարբերակներ անհատականացնելու մեքենան ՝ պաստառապատումից մինչեւ արտաքին լուսավորություն:

Պատվերով ասեղնագործություն

Մեքենայի համար ընտրված պաստառապատման վրա կարող է ասեղնագործվել ցանկացած անուն, ստորագրություն, տարբերանշան, զարդ: Այն կարող է արվել նստատեղերի վրա՝ գլխատեղից ներքեւ կամ հենց գլխատեղի վրա՝ կախված մոդելից:

Անհատական վահանակներ

Ներքին վահանակների անհատականացման համար, բացի ստանդարտ Bentley տարբերակից, կարելի է օգտվել Mulliner-ի ծառայությունից, որն առաջարկում է ավելացնել տարբերանշան, պատկեր կամ տեքստ վահանակների վրա: Արդյունքը՝ անհատականացումն է, որը երեւում է մեքենայի դռները բացելիս:

Լուսանկարը՝ Bentley Motors


Անհատական LED ողջույնի լամպեր

Bentley Mulliner-ի անհատականացված ողջույնի լամպերի միջոցով դուք կարող եք տեսնել ձեր անունը, պատկերը կամ նշանը, որն արտացոլվում է գետնին մթության մեջ, երբ բացում եք մեքենայի դուռը:

Լուսանկարը՝ Bentley Motors


Պատմությունը շարունակվում է

1959 թվականին Mulliner-ն ամրապնդեց իր գործընկերությունը Bentley-ի հետ՝ դառնալով բիզնեսի մի մաս: Ընկերությունը հետագայում տեղափոխվեց Քրու քաղաքում գտնվող Bentley-ի հին փորձարարական ինժեներական բաժին եւ այնտեղ է տեղակայված մինչ օրս:

Այսօր Mulliner-ը գործում է որպես Bentley-ի անհատական պատվերների բաժին: Այն առաջարկում է մի շարք արտադրանքներ եւ ծառայություններ՝ սկսած պրեմիում տարբերակներից, որոնք կարող են տեղադրվել Bentley ավտոմեքենաներում պատրաստման ժամանակ, մինչեւ իսկապես յուրահատուկ պատվերով շքեղ ավտոմեքենաներ, ինչպիսիք են Bentley Mulliner Bacalar-ը եւ նոր Bentley Mulliner Batur-ը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW