×


Բրիթնի Սփիրսի որդու խոստովանությունը զայրացրել է երգչուհուն

Երգչուհի Բրիթնի Սփիրսի կրտսեր որդի Ջեյդենը հույս ունի, որ կկարողանան վերականգնել մայրիկի հետ հարաբերությունները:

Այդ մասին նա խոսել է ITV-ին տված նոր հարցազրույցում: Ջեյդենը խոստովանել է, որ չեն ատում Սփիրսին, բայց նշել է, որ շատ ժամանակ ու ջանքեր պետք կգան, որպեսզի նորից հաշտվեն:

«Համոզված եմ, որ ամեն ինչ հնարավոր է շտկել: Պարզապես ուզում եմ, որ նա հոգեբանորեն լավ վիճակում լինի: Երբ առողջանա, կուզեմ նորից հանդիպել հետը»,- ասել է նա:

15-ամյա Ջեյդենը նաեւ դիմել է մորը. «Քեզ շատ եմ սիրում, հույս ունեմ՝ լավ կլինես: Հնարավոր է՝ մի օր նորից կկարողանանք նստել ու խոսել»:


Նա բացատրել է, թե ինչու եղբոր հետ ներկա չեն եղել մոր ու Սեմ Ասղարիի հարսանիքին: Տղայի խոսքով՝ պարզապես Սփիրսին այցելելու համար այնքան էլ լավ ժամանակ չի եղել: «Չեմ ասում, որ ուրախ չեմ նրա համար, պարզապես հարսանիքին չի հրավիրել ողջ ընտանիքին: Եթե ներկա լինեինք միայն ես ու Փրեսթոնը, վստահ չեմ, որ ամեն ինչ լավ ավարտ կունենար»:

Խոստովանել է նաեւ, որ մանկուց է ոգեշնչվում իր մայրիկով, երբ հեռուստացույցով տեսել է, թե նա ինչպես է երգում ու պարում, գիտակցել է, թե որքան հայտնի ու հաջողակ երգչուհի է:

Ջեյդենը խոսել է նաեւ պապիկի՝ Բրիթնի Սփիրսի հայրիկի մասին, որի խնամակալության տակ նա գտնվել է 13 տարի: Հոր հսկողությունից ազատվելուց հետո երգչուհին հայտնել է, որ նա ու իր ընտանիքի մյուս անդամները խախտել են իր իրավունքներն ու ամբողջությամբ վերահսկել կյանքը:


«Պապիկն արժանի չէ ողջ ատելությանը, որն ուղղված է նրա դեմ: Նրան ամբողջ սրտով եմ սիրում, փորձել է լավ հայր լինել ու դստերն օգնել սուպերաստղ դառնալ: Բայց հնարավոր է՝ խնամակալությունը շատ երկար է տեւել: Գուցե, հենց դրա համար է մայրիկս այդքան զայրացել»,- ավելացրել է նա:

Սփիրսը որդու խոսքերին կտրուկ է արձագանքել: Նա Իսնտագրամում երկար գրառում է  կատարել այդ առիթով ու Ջեյդենին խորհուրդ տվել բոլորի հետ իր հոգեկան առողջության մասին խոսելուց առաջ գիրք վերցնել ու կարդալ. «Իմ սերը երեխաներիս հանդեպ սահման չունի ու անչափ տխրել եմ՝ լսելով Ջեյդենի խոսքերը, որ որպես մայր չեմ համապատասխանում նրա սպասումներին: Հնարավոր է՝ մի օր իսկապես կտեսնվենք ու կկարողանանք խոսել այդ մասին»:

Սփիրսը նաեւ մեղադրել է նախկին ամուսին Քեւին Ֆեդերլայնին՝ ամեն օր թմրանյութ օգտագործելու համար: Երգչուհին Ֆեդերլայնին, որն ավելի վաղ հայտնել է, թե խղճում է Բրիթնիին, կեղծավոր է անվանել, որը 15 տարի է՝ աշխատանք չունի:  

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW