×


Անջելինա Ջոլին Բրեդ Փիթի դեմ 250 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել

ԱՄՆ-ում շարունակվում է ընթանալ Անջելինա Ջոլիին ու նրա նախկին ամուսնուն՝ Փրեդ Փիթին պատկանող ֆրանսիական գինեգործարանի շուրջ դատական գործընթացը:

Դերասանուհու Nouvel ընկերությունը Փիթի դեմ 250 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել՝ մեղադրելով նրան իրենց համատեղ ունեցվածքի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու համար, հայտնում է Page Six-ը:


Լրատվամիջոցի տրամադրության տակ դատական փաստաթղթեր կան, ըստ որոնց՝ Փիթն ու նրա ընկերների խումբն իրենց ձեռքն են վերցրել Chateau Miraval գործարանը, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում: Նշվում է, որ Փիթն այդ կերպ փորձում է վրեժխնդիր լինել Ջոլիից, որը ամուսնալուծության արդյունքում ստանձնել է իրենց 6 երեխաների լիակատար խնամակալությունը: Դերասանը ցանկանում է, որ Ջոլին ոչ մի ցենտ չստանա գործարանից:

Բացի այդ էլ, հայցվոր կողմը Փիթին մեղադրում է գինեգործարանում Ջոլիի ֆինանսական մասնաբաժինը շահարկելու համար, նա այդպես է անում, որ նախկին կինը ստորագրի ամուսնալուծության հետ կապված փաստաթուղթ, որում նշված է, թե ինչն է հանգեցել նրանց բաժանմանը:


Փիթին մեղադրում են նաեւ, որ նա միլիոնավոր դոլարներ է ծախսել անօգուտ նախագծերի վրա՝ առանց տեղյակ պահելու Ջոլիին, այդ թվում՝ լողավազան է կառուցել, որի վրա ծախսել է 1 մլն դոլար:

Ջոլիի ներկայացուցիչները հայտնում են, որ ամուսնալուծության գործի սկսվելուց ի վեր Փիթն ինքնուրույն է զբաղվում գինեգործարանով. «Նա հեռացրել է նախկին կնոջն ու նրա Nouvel ընկերությանը Chateau Miraval-ի հետ կապված ցանկացած աշխատանքից: Ապա փոխանցել է գինեգործարանի գումարներն իրեն ու ընկերներին պատկանող կազմակերպությանը»,- պնդում են նրանք:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW