×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում սեպտեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո ՝ 42 հիշատակում,

• Նազենի Հովհաննիսյան՝ 29 հիշատակում,

• Սոնա Ռուբենյան՝ 24 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Սեպտեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը կրկին Սիրուշոն է: Սեպտեմբերի մեկը տոնական էր երգչուհու ընտանիքում: Նրա միջնեկ զավակն առաջին դասարանցի է: Սիրուշոն կիսվել էր սեպտեմբերմեկյան լուսանկարներով եւ տեսանյութով:

Նախորդ ամիս նաեւ պարզ դարձավ, որ Պռեգոմեշն ընտրվել է՝ մասնակցելու Նյու Յորքի նորաձեւության շաբաթին: Այս լուրով եւս դիզայներ-երգչուհին կիսվել էր սոցցանցային իր էջերում:  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)


Սիրուշոն հաջորդիվ լուսանկար հրապարակեց արդեն Նյու Յորքից, որտեղ մասնակցում էին նորաձեւության շաբաթին, սակայն հաջորդ օրը գրառում արեց՝ տեղեկացնելով, որ վերադառնում են. «Հայաստանում սկսվել է պատերազմ, եւ ես վերադառնում եմ Երեւան: Խնդրում եմ՝ աղոթեք հայրենիքիս համար»:
 
«Օրեր առաջ Նյու Յորքում ներկայացնում էինք մեր մշակույթն ու երկիրն ու հաղթանակած պետք է վերադառնայինք տուն: Բայց որեւէ հաղթանակ զրոյական է դառնում, երբ խախտվում է երկրի խաղաղությունը...  Միակ ուշադրությունը դառնում է սահմանն ու մարդկային կյանքերը... Կորցնում ենք, էլի ենք կորցնում...», - գրել է երգչուհին:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)



Երկրորդ հորիզոնականում է Նազենի Հովհաննիսյանը: Դերասանուհու գրառումները սեպտեմբերին մեծամասամբ վերաբերում էին հայրենիքին եւ սահմանային իրադրությանը:

«Երկիր ջան, ցավդ տանեմ, դու միշտ եղիր: Մեզ ներիր, որ էսքան թերի եղանք... Ներիր անմիտ անտարբերից մինչեւ նեղմիտ անարժանին... Քեզ համար իր արյունն ու կյանքը, իր սերն ու նվիրումը տվող, քեզնով շնչող ու քեզ համար արարողներով ապրիր... դու միայն եղիր... Ի հեճուկս բոլոր թշնամիներիդ ու քանդողներիդ՝ ԵՂԻՐ:

Առանց քեզ մեր «լինելու» իմաստը ո՞րն է... Երկիր ջան, դու մեզ ներիր... Արմատդ խորը ձգիր եւ ամրացիր, որ դիմանաս բոլոր փորձություններին... Որ մենք էլ հետդ ամրանանք... Քո հողն է իմ հիմքը, գոյությունդ՝ ուժս, վերքերդ բուժելը՝ նպատակս...»,- գրել է դերասանուհին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)


Անդրադառնալով Եռաբլուրում սեպտեմբերի 21-ի առավոտյան զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանների գործողություններին՝ Նազենին գրել էր. «Որդեկորույս մայրեր․․․ Եռաբլուր։ Պապանձված սրտեր․․․ ու խայտառակ, բութ ցավ, որից պրծում չկա, քանի էս «քաղցկեղածին» բարքերը շարունակվում են», «Էս գիշերը անքունի ու անտունի գիշերն է... Որդեկորույս ծնողների համար սրբացած Եռաբլուրն է «տուն» դարձել»:

Սեպտեմբերին առաջատար եռյակում է հայտնվել Սոնա Ռուբենյանը: Երգչուհին նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Ես քեզ հետ»: Օրեր անց էլ գեղեցիկ տեսանյութի միջոցով հայտնել է իր հղիության մասին: «Սիրուց ծնված իմ փոքրիկ երազանքը, Աստծո օրհնությամբ, ինձ կպարգեւի մայր լինելու բերկրանքը»,- գրել է երգչուհին:





Սեպտեմբերի վերջին Սոնան իր ինստագրամյան էջում հրապարակեց տեսանյութ, որն ավելի վաղ նկարահանվել էր Դադիվանքի վանական համալիրում: Տեսանյութում երգչուհին կատարում է Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունից մի հատված:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին