×


Ամեն ինչ պերմանենտ մեյքափի մասին՝ Նանոր Թանգուկյանի ձեռագրով

Բժշկական դաջվածք, գլխի, հոնքերի, շուրթերի դաջվածք, թարթիչների, հոնքերի լամինացիա, թարթիչների լիցք՝ այս ամենը permanent make up-ի (երկարաժամկետ դիմահարդարում) մասն է կազմում, որին տարիներ առաջ Հայաստանում հիմք դրեց մաստեր Նանոր Թանգուկյանը։ Սիրիայում ծնված, իսկ տասը տարի առաջ Հայաստան տեղափոխված մասնագետն իր հետ հայրենիք էր բերել Լիբանանում ու եվրոպական տարբեր երկրներում ստացած գիտելիքներն ու փորձը։ Այստեղ նա ոչ միայն հիմնադրեց իր մասնագիտացված ստուդիան՝ Nanor Tangoukian PMU Academy-ն, այլեւ սկսեց իր անհատական դասընթացները վարել թե՛ սկսնակ, եւ թե՛ փորձ ունեցող մասնագետների համար։ Նպատակն էր ոչ միայն զարգացնել սեփական բիզնեսը, այլեւ վերապատրաստել տեղի մասնագետներին՝ սրտացավ աշխատանք կատարելու եւ լավագույն արդյունքներ ունենալու համար։

BRAVO.am-ը հանդիպել է Նանոր Թանգուկյանի հետ եւ հետաքրքիր զրույց ունեցել նրա մասնագիտության ընձեռած հնարավորությունների, հաճախորդների նախընտրությունների, սպասվող դասընթացների, ամենամյա մեծ կոնֆերանսի եւ դրանց առավելությունների մասին։

Նանոր Թանգուկյանը


«Ոչ մեկին չլսեցի, արդեն մտքիս դրել էի»

Ես make up շատ էի սիրում, ուզում էի գնալ դասընթացների, սովորել, բայց ոչ թե աշխատելու, այլ ինքս ինձ համար, որ ավելի սիրուն դիմահարդարվեմ, դրանից հաճույք էի ստանում։ Այդպես, Լիբանանում գնացի դասընթացների: Երբ հոնքերի վրա մազիկներ էի նկարում, ուսուցիչս շատ էր հավանում, միշտ ասում էր՝ «Դու շատ լավ ձեռք ունես մանր գործեր անելու, անպայման պետք է permanent make up սովորես»։ Բայց մտքիս չկար ընդհանրապես։ Հետո, երբ վերադարձա Սիրիա, ամուսնուս պատմեցի, որ այդպիսի առաջարկ կա։ Ասաց՝ «Ինչի՞դ է պետք», չորս կողմից նույնն ասացին, բայց ես ոչ մեկին չլսեցի, արդեն մտքիս դրել էի (ժպտում է,- հեղ․)։ Վերադարձա նույն ակադեմիան եւ սովորեցի։ Իրականում հենց առաջին փորձերից էլ շատ լավ ստացվեց, եւ բավական շատ հաճախորդներ ունեի, ինձ դա ոգեւորում էր։ Սկսեցի ավելի խորանալ այդ ուղղությամբ, միջազգային կոնֆերանսների մասնակցեցի եւ այլն։ Տարին երեք անգամ վերապատրաստման էի գնում տարբեր երկրներում։

Շուրջ տասը տարի է՝ Հայաստանում ենք։ Երբ եկա այստեղ, արդեն երկու-երեք տարվա փորձ ունեի։

Ինչպե՞ս եւ ի՞նչ նյութերով է արվում permanent make up-ը

Պերմանենտ մեյքափի հիմքը դաջվածքն է, այսինքն՝ ասեղով ներկ ենք ներարկում մաշկի մեջ, որը մնայուն է։ Ոլորտը շատ է զարգացել, նաեւ նյութեր ստեղծվեցին, որոնք հատուկ այս մասնագիտության համար են, այսինքն՝ ոչ թե դաջվածքի պես մնում են ամբողջ կյանքում, այլ՝ մեկից երկու տարի ամենաշատը։ Մարդիկ հասկացան, որ պետք չէ՝ նույն բանն ամբողջ կյանքում մնա, որովհետեւ դեմքի միմիկաներն են փոխվում, ճաշակն է փոխվում, եւ, իհարկե, երբ գույներն այդքան երկար են մնում, բնականաբար, փոխվում են։ Հիմա արդեն նյութերը, ասեղներն ու գործիքները նախատեսված են հենց դեմքի համար։


Նյութերը տարբեր են, բնականաբար սինթետիկ նյութերը ճիշտ չեն, մենք աշխատում ենք միներալ նյութերով։ Դրանք բոլորը գերմանական են։ Իհարկե, աշխարհի տարբեր երկրներում կան նման նյութերի արտադրություններ, բայց մեր նյութերը հենց Գերմանիայից ենք ներմուծում։ Կարեւորը՝ բնական ու որակյալ լինեն։

Ովքե՞ր եւ ինչո՞ւ են դիմում՝ պերմանենտ մեյքափ անելու համար

Մեզ մոտ տարբեր տարիքի մարդիկ են գալիս՝ տարբեր պատճառներով։ Մեծահասակ կանայք հիմնականում անում են, որովհետեւ արդեն չեն կարողանում սիրուն ու հավասար նկարել ամեն օր․ մազերը սպիտակում են, թափվում, տեսքից ընկնում են։ Մեզ դիմում են, որպեսզի հանգիստ, կոկիկ տեսք ունենան։ Ավելի երիտասարդ աղջիկներն անում են, որ ավելի ընդգծված լինեն դիմագծերը, օրինակ՝ աշխատանքի գնալիս ավելի հեշտացնում է կյանքը․ էլ ամեն առավոտ կես ժամ հոնքեր չեն նկարում, արդեն պատրաստի ունեն։


Permanent make up-ի նպատակն է ուղղել դիմագծերը՝ ավելի սիրունացնել, ճիշտ ձեւ տալ դեմքին։ Ոչ թե արվում է, որպեսզի շատ հստակ երեւա՝ այդտեղ ինչ-որ բան է արված, այլ՝ ավելի գեղեցիկ ընդգծելու, ուղղումներ անելու համար։

Իհարկե, հաճախորդի ցանկությամբ հնարավոր է նաեւ հեռացնել make up-ը։ Միներալ ներկերը շատ ավելի հեշտ են դուրս գալիս։ Կա հատուկ նյութ, որը գործիքի միջոցով ներկը հանում է մաշկից։ Եթե ճիշտ խորությամբ եւ ճիշտ նյութերով է արված դիմահարդարումը, շատ հեշտ կարող է դուրս գալ։ Բայց եթե սինթետիկ ներկեր են, խոր ու սխալ աշխատանք է կատարված, շատ կտանջվեն մասնագետները, բայց անպայման դուրս կգա։

«Մարդիկ չգիտեն դրանց մասին»․ ի՞նչ ծառայություններ է մատուցում Nanor Tangoukian PMU Academy-ն

Մեր կենտրոնն արդեն երեք տարի է՝ գործում է Երեւանում՝ Լեո 1 հասցեում։ Nanor Tangoukian PMU Academy-ում իրականացնում ենք բժշկական դաջվածք, գլխի, հոնքերի, շուրթերի դաջվածք, թարթիչների, հոնքերի լամինացիա, թարթիչների լիցք եւ այլն՝ այն ամենը, ինչ կապ ունի permanent make up-ի հետ։ Իհարկե, հոնքերի, շուրթերի եւ աչքերի դիմահարդարումից բացի, շատ այլ բաներ էլ կան, որ կարելի է այս եղանակով անել, բայց մարդիկ շատ չգիտեն դրանց մասին։ Օրինակ՝ սպիների հարթեցում, փակում։ Վիտիլիգո հիվանդություն ունեցողները, որոնց մաշկի պիգմենտացիան կորչում է ժամանակի ընթացքում, եւ մաշկի վրա հայտնվում են մեծ սպիտակ հատվածներ, մենք դա պերմանենտ մեյքափի միջոցով փակում ենք, հավասարեցնում մաշկի գույնին։

Նանոր Թանգուկյանը


Գլխի մազաթափության դեպքում մանր կետիկներով խիտ տեսք ենք տալիս մազերին, որ ճաղատությունը չերեւա։ Նաեւ վերականգնում ենք արեոլայի տեսքը, երբ, օրինակ, կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց մոտ վիրահատությամբ հեռացվում է այդ հատվածը, մենք հետո նկարում ենք արեոլան։ Դա շատ մեծ բան է փոխում կանանց կյանքում, շատ ավելի ինքնավստահ են լինում։ Այսպիսի շատ օրինակներ կարող եմ բերել, երբ վիրահատություններից հետո մարդիկ գալիս են մեզ մոտ, որպեսզի վերջնական աշխատանքը մենք կատարենք, որովհետեւ պիգմենտացիան արդեն մեր գործն է։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ ավտովթարների հետեւանքով մարդկանց դեմքերին մեծ սպիներ են մնացել, անհամաչափություն է առաջացել, մենք պլաստիկ վիրաբույժի հետ համատեղ աշխատելով շատ լավ արդյունքներ ենք ունեցել։

Սպասարկումից՝ ուսուցում․ ո՞ւմ եւ ինչպե՞ս են դասավանդում

Բացի սպասարկումից, մեր կենտրոնում նաեւ ուսուցում ենք իրականացնում։ Կարող եմ երեք տեսակի դասընթացներ առանձնացնել։ Առաջինը հիմնական կուրսն է, որտեղ զրոյից ենք սկսում ուսուցումը, աշխատում ենք այն մարդկանց հետ, որոնք նոր-նոր են ցանկանում մտնել այս ոլորտ։ Բնականաբար ավելի երկար ժամանակով է արվում դասընթացը։ Դրան մասնակցելու համար անհրաժեշտ չեն հատուկ գիտելիքներ, բժշկական կրթություն եւ այլն, որովհետեւ աշխատում ենք մաշկի առաջին-երկրորդ շերտերի վրա. խոր աշխատանք չէ։ Պարզապես նրանք, ովքեր ցանկանում են սովորել, պիտի լինեն շատ աշխատասեր, նպատակասլաց եւ չհիասթափվեն, ամենակարեւորը դա է։

Անում ենք նաեւ վերապատրաստման դասընթացներ մեկ-երկու օրով։ Դրանք նախատեսված են այն մասնագետների համար, որոնք արդեն աշխատում են, բայց ուզում են նաեւ սովորել մեր տեխնիկաները, նոր հմտություններ ձեռք բերել։

Նանոր Թանգուկյանը


Բացի դա, կազմակերպում ենք ամենամյա մեծ կոնֆերանսներ, որտեղ մեծամասշտաբ աշխատանք է իրականացվում։ Դրանց մասնակցում են շատ մասնագետներ Հայաստանից ու աշխարհի տարբեր անկյուններից։ Նախատեսված է փորձ ունեցող մարդկանց համար, նպատակը կրկին վերապատրաստումն է։ Հրավիրում ենք արտասահմանցի պրոֆեսիոնալ մաստերների, որոնց հետ հանդիպելու, նրանց մոտ վերապատրաստումներ անցնելու հնարավորություն շատերը չունեն Հայաստանում։ Մեր առաջիկա կոնֆերանսը կայանալու է մայիսի 16-18-ին։ Մանրամասները շուտով կհայտնենք մեր պաշտոնական էջերում։

Միջազգային մեծ ակադեմիայի երազանքով

Գլխավոր նպատակս ու ցանկությունս է, որ մեր կենտրոնը՝ որպես ակադեմիա, ավելի ընդլայնի իր գործունեությունն ու մասշտաբները, դառնա միջազգային հարթակ, որի մասին բոլորը կլսեն, կիմանան, կգան սովորելու, վերապատրաստվելու, առաջատար մասնագետների հետ հանդիպելու։ Ուզում եմ՝ բոլորն իմանան, որ Հայաստանում էլ կան նման դպրոցներ, եւ որ մենք՝ հայերս, ամենալավն ենք սովորեցնում։

Նանոր Թանգուկյանի գործունեությանը, նրա կենտրոնի առաջարկած ծառայություններին, առաջիկայում կայանալիք դասընթացների, կոնֆերանսների մանրամասներին եւ այլ նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել նրա ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերին՝

Instagram` https://www.instagram.com/nanortangoukian/

https://www.instagram.com/nanortangoukian_pmua/

Facebook`  Nanor Tangoukian PMU Academy

https://www.facebook.com/nanor.tangoukian

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Nanor Tangoukian PMU Academy-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW