×


Բի-2 խմբի երեւանյան համերգը հետաձգվում է

Բի-2 ռուսական հանրահայտ ռոք-խմբի հոկտեմբերի 22-ի համերգը նույնպես տեղափոխվում է: Այն տեղի կունենա 2023 թվականի մարտի 17-ին, հայտնում են կազմակերպիչները:

«Համերգը հետաձգվում է երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված, ինչպես նաեւ տարածաշրջանում բազում խնդիրների եւ լոգիստիկայի տեխնիկական խափանման պատճառով: Բոլոր գնված տոմսերը մնում են ուժի մեջ»,- նշված է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին

Quality Sign BW