×


Ֆինանսական հավելված՝ երեխաների համար. Իդրամը կթողարկի Idram Junior բջջային հավելվածը

Երբեւէ պատկերացրե՞լ եք, որ ձեր երեխաները նույնպես կարող են անկանխիկ գումար ունենալ եւ անհպում վճարումներ կատարել, իրենց այդ հաշվին փոխանցումներ ստանալ կամ հեռախոսահամարն օնլայն դրամապանակից լիցքավորել։ Իդրամ ընկերության շնորհիվ այս միտքն արդեն իրականություն է. շուտով կթողարկվի «Idram Junior» բջջային հավելվածը, որը նախատեսված է փոքրիկ և պատանի օգտատերերի համար։

Հավելվածը ներկայացվեցմանկական ամենամյա խոշոր ցուցահանդես-տոնավաճառի՝ «MOM&KID EXPO 2022»-ի շրջանակում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 21-ից 23-ը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Իդրամ ընկերության  տաղավարը միանգամից աչքի էր ընկնում վառ գույներով, ինքնատիպ դիզայնով ու հյուրընկալությամբ, հատկապես որ ներկայացվող նախագիծն էլ ուրախալի է ոչ միայն երեխաների ու պատանիների, այլեւ նրանց ծնողների համար։


Idram Junior-ի դեպքում ամենակարեւորն անվտանգությունն է․ այս գումարը հնարավոր չէ կորցնել, եւ այլեւս պետք չէ անհանգստանալ երեխային գումար տալիս կամ մի քանի անգամ հիշեցնել՝ «ուշադիր կլինես», «չկորցնես», «հետեւի գրպանում չպահես» եւ այլն։ Գումարն ապահով տեղում է, իսկ երեխան ազատվում է գումարը կորցնելու վախից։ Բացի այդ, մի շարք իրավիճակներում անհրաժեշտության դեպքում ծնողը հնարավորություն է ունենում հեռավար կերպով գումար փոխանցել իր երեխային։


«Idram Junior-ը մեր կրտսեր ընկերն է, եւ քանի որ գործ ունենք երեխաների հետ, այստեղ, իհարկե, առավել լուրջ ուշադրություն ենք դարձրել անվտանգության բաղադրիչին, բացի ֆինանսական գրագիտության բարձրացման կարեւորագույն հարցից։ Հավելվածում շատ բարձր մակարդակով նախատեսվում է ապահովել ծնողական վերահսկողությունը։ Դա նշանակում է՝ գրանցման պահից մինչեւ արդեն երեխայի կողմից հավելվածի օգտագործումը ծնողը կկարողանա հատուկ գործիքակազմի միջոցով տեսնել ու վերահսկել օնլայն գործարքների պատմությունը, երեխաների ֆինանսական գործողությունները։ Ընդ որում՝ ապահովության համար այս փուլում երեխան կարող է փոխանցումներ ստանալ միայն ընտանիքի անդամներից»,- լրագրողների հետ զրույցում նշեց Իդրամ ընկերության մարքեթինգի ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը։


Նրա խոսքով՝ Idram Junior հավելվածը դեռեւս փորձարկման փուլում է, այս պահի դրությամբ հավելվածի հիմնական գործառույթներն են՝

- անհպում QR-վճարումների կատարումը,
- փոխանցումների ստացումն ընտանիքի անդամներից,
- փոխանցումների կատարումը ընտանիքի անդամների Իդրամ հաշիվներին,
- հավելվածի ծառայությունների դաշտից հեռախոսահամարի լիցքավորումը։


Այսպես, Idram Junior հավելվածը նախատեսված է 8-14 տարեկան օգտատերերի համար, որոնք կարող են անհպում QR-վճարումներ կատարել բոլոր այն կետերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն։ Տաթեւիկ Հովհաննիսյանն ընդգծում է՝ հավելվածը նաեւ կրթական բաղադրիչ ունի․ դեռ փոքրուց բարձրացնում է երեխաների ֆինանսական գրագիտությունը, նրանք սովորում են ինքնուրույն լինել ու պատասխանատվություն կրել ֆինանսական միջոցների տնօրինման հարցում։


Իդրամի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը համոզված է՝ Ֆինանսական գրագիտությունը պետք է փոքրուց սերմանել․ «Ժամանակակից աշխարհը շարժվում է դեպի անկանխիկ վճարումներ, Հայաստանը՝ նույնպես, եւ շատ կարեւոր է երեխաներին գումար վստահել ու սովորեցնել ճիշտ ծախսել այն, կառավարել իր միջոցները եւ օգտվել նորագույն տեխնոլոգիաներից։ Idram Junior-ը գալիս է լրացնելու այդ բացը եւ մեր երեխաներին հնարավորություն տալու սովորել գրագետ ու պատասխանատու ծախսել»։


Idram Junior հավելվածը հասանելի կլինի առաջիկա ամիսներին․ առայժմ այն հասանելի է միայն թեստավորողների խմբի համար։ Այնպես որ, ծրագրի մանրամասներին ու առաջիկա նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել ընկերության պաշտոնական էջերին՝

https://www.facebook.com/idramjunior

https://instagram.com/idramjunior?igshid=YmMyMTA2M2Y=

https://www.idram.am/

https://www.facebook.com/idram.am

https://www.instagram.com/idram.am/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW