×


Էկոակտիվիստները կարտոֆիլի խյուս են լցրել Կլոդ Մոնեի նկարի վրա

«Վերջին սերունդ» բնապահպանական շարժման ակտիվիստները Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» (Les Meules) նկարի վրա կարտոֆիլի խյուս են լցրել, որպեսզի ուշադրություն գրավեն կլիմայի փոփոխության խնդիրներին:

Կտավը ցուցադրվում է Պոտսդամ քաղաքի Բարբերինի թանգարանում: Աշխատանքի արժեքը կազմում է 110 մլն դոլար, այն պաշտպանիչ ապակու տակ է եղել ու չի տուժել:


«Մարդիկ քաղցած են, մարդիկ սառչում են, մարդիկ մեռնում են՝ մենք կլիմայական աղետի մեջ ենք,- հայտնել են ակտիվիստները՝ իրենց ձեռքերը սոսնձելով պատին,-բայց միակ բանը, ինչից դուք վախենում եք՝ նկարների վրա լցված տոմատի հյութը կամ էլ կարտոֆիլի խյուսն են»:

Նրանք ավելացրել են, որ նկարներն էլ ոչ մի արժեք չեն ունենալու, երբ մարդիկ սկսեն պայքարել սնվելու համար: Դա է եղել պատճառը, որ որոշել են «Մոնեին դարձնել բեմ, իսկ այցելուներին՝ հանդիսատես»:

Ակցիային 4 մարդ է մասնակցել, բոլորն էլ այս պահին ձերբակալված են:

Այդ քայլով նրանք աջակցել են եւս մեկ արշավի, որը հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Լոնդոնի ազգային պատկերասրահում: Just Stop Oil շարժման անդամները տոմատի հյութ են լցրել Վան Գոգի «Արեւածաղիկներ» նկարի վրա: Նրանք նույնպես սոսնձել են ձեռքերն ու պահանջել ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխություններին եւ օգնել ճգնաժամի պատճառով ծանր դրության մեջ հայտնված մարդկանց:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին