×


Շոու բիզնեսի ներկայացուցիչները եւ բլոգերները՝ Samsung Galaxy Z Fold4 եւ Galaxy Z Flip4 սմարթֆոնների շնորհանդեսին

Samsung Electronics-ը Երեւանում անցկացրել է Galaxy Z Fold4 եւ Galaxy Z Flip4 չորրորդ սերնդի ծալվող սմարթֆոնների շնորհանդեսը։

Շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ինֆլյուենսերներ եւ բիզնես ոլորտի թոփ մենեջերներ մասնակցել են քաղաքի կենտրոնում՝ The Alexander Luxury Collection հյուրանոցի «Italiano Ristorante»-ում, տեղի ունեցած մեծ երեկույթին: Երեկոյի հյուրերի թվում էին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, հաղորդավար եւ ինֆլյուենսեր Արեւիկ Ուդումյանը, բլոգեր Կամո Թովմասյանը եւ ուրիշներ:

Միջոցառումը վարեց դերասան Արման Մարգարյանը, իսկ երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Արամ MP3-ը, որից հետո խելահեղ ռիթմեր ապահովեց DJ Мey-ը:


Ռուսաստանում Samsung Electronics Mobile-ի ղեկավար Ալեքսանդր Ուգլովը խոսեց Samsung ընկերության նոր սմարթֆոնների մասին, որոնք ներկայացվել են օգոստոսին.

«Նոր Samsung  Galaxy Z Fold4  եւ Galaxy Z Flip4 դարձել են էլ ավելի արդյունավետ եւ հուսալի: Այս սմարթֆոնները ունեն պրոֆեսիոնալ տեսախցիկներ, եզակի կառուցվածք, էլեգանտ տեսք եւ առանձնանում են իրենց դիմացկունությամբ: Վերջերս, IFA 2022 գլոբալ ցուցահանդեսում Samsung-ը ողջ աշխարհին ցուցադրեց այս նոր սմարթֆոնները: Այսօր մենք ուրախ ենք լինել այստեղ՝ Երեւանում, եւ ձեզ ներկայացնել մեր նոր՝ չորրորդ սերնդի ծալվող սմարթֆոնները»:


Galaxy Z Fold4-ը եւ Galaxy Z Flip4-ը Samsung-ի չորրորդ սերնդի ծալվող գաջեթներն են:

Galaxy Z Flip4 ծալելուց հետո բավական փոքր է, իսկ բացելիս՝ սովորական սմարթֆոնի չափ: Այն ինքնարտահայտման կատարյալ միջոց է՝ բազմաթիվ հնարավորություններով, որոնք ուղղված են բովանդակության ստեղծմանը եւ անհատականացմանը: Նորաոճ եւ կոմպակտ գաջեթն ավելի էլեգանտ է դարձել, քան նախորդ մոդելները, ունի բարակ ծալովի մեխանիզմ, ուղիղ եզրեր, հետեւի փայլատ ապակի եւ փայլուն մետաղական շրջանակ: Վերջինիս նրբագեղ դիզայնը եւ գունային բազմազանությունը երաշխավորում են, որ գաջեթի սեփականատերը միշտ լինի ուշադրության կենտրոնում: Գործառույթների լայն շրջանակի շնորհիվ հնարավոր է տպավորիչ լուսանկարներ եւ տեսանյութեր պատրաստել. պարզապես հարկավոր է ծալվող հեռախոսը դնել ցանկացած մակերեսի վրա:


Galaxy Z Fold4-ը յուրահատուկ գաջեթ է, որը միավորում է առաջատար սմարթֆոնի եւ կոմպակտ պլանշետի ուժեղ կողմերը: Գաջեթի հիմնական էկրանը իդեալական է բազմաֆունկցիոնալ աշխատանքի համար. այն հնարավորություն է տալիս միաժամանակ աշխատել երեք հավելվածով: Օրինակ, դուք կարող եք դիտել YouTube-ը, «ճամփորդել» ինտերնետում եւ հաղորդակցվել Messenger-ի միջոցով: Համակարգչային ինտերֆեյսով հարմարավետ վահանակի շնորհիվ կարող եք արագ մուտք գործել ձեր սիրելի կամ հաճախ օգտագործվող հավելվածները, միաժամանակ ժեստերի կառավարումն օգնում է ավելի արագ կատարել տարբեր առաջադրանքներ:

Samsung Galaxy Z Fold4  եւ Galaxy Z Flip4 չորրորդ սերնդի ծալվող սմարթֆոնները բավական դիմացկուն են: Շրջանակը եւ ծխնիի նմանող առանցքը պատրաստված են զրահապատ ալյումինից, իսկ արտաքին էկրանի Corning® Gorilla® Glass Victus®+ գերդիմացկուն ապակին երաշխավորում է հուսալի պաշտպանություն արտաքին գործոններից: IPX8 ջրակայունության վարկանիշի շնորհիվ սպառողները կարող են վստահ լինել, որ իրենց հեռախոսն անվտանգ է, նույնիսկ եթե անձրեւի տակ ընկնեն:


Նոր Galaxy Z սմարթֆոնների մասին ավելին իմանալու համար այցելեք Samsung.com:

Տեխնիկական մանրամասներին ծանոթանալու համար այցելեք հետեւյալ հղմամբ:

Միջոցառման կազմակերպիչը McCann Yerevan միջազգային մարքեթինգային ընկերությունն է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին