×


Սուրեն Առուստամյանը

Սուրեն Առուստամյանի յուրահատուկ 40-ամյակը Կիպրոսում

Դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանն այս օերին աշխատանքի բերումով Կիպրոսում է եւ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, հենց այնտեղ էլ նշել է 40-րդ տարեդարձը: Հոբելյարը BRAVO.am-ին է վստահել տոնական օրվա մանրամասներն ու լուսանկարները։

Սուրեն Առուստամյանը Կիպրոսում դայվինգով է զբաղվել


«Չեմ վախենում թվերից, հոգով ինձ միշտ 20-25 տարեկան եմ զգում, ոչ ավելի։ Օրս շատ ուրախ է սկսվել եւ ավարտվել. տարեդարձիս նախորդող օրը Կիպրոսում ընկերներիս հարսանիքն էի վարում, կեսգիշերից էլ սկսվեց ծնունդս։ Առաջինը որդիս է շնորհավորել, հետո՝ կինս։ Երջանիկ մարդ եմ, շնորհավորանքների եւ բարեմաղթանքների պակաս չեմ ունեցել. տեղատարափ էր»,- պատմել է Սուրենը։

Սուրեն Առուստամյանը


Տոնական տորթին փոխարինել է կոկտեյլը. «Ասում են` 40-ամյակը չեն նշում, հետեւել եմ ժողովրդական ավանդույթին ու հատուկ ոչ մի բան չեմ կազմակերպել, չնայած՝ մտերիմներիս շնորհիվ շատ հիշարժան տարեդարձ անցկացրի։ Տորթ ու մոմ չի եղել, փոխարենը` կոկտեյլ ու փոքրիկ հրավառություն էին կազմակերպել»,- նշել է նա եւ հավելել. «Ինչպես բոլորը, ես էլ վերջին տարիներին միայն մի բանի մասին եմ երազում՝ խաղաղության, մնացյալ ամեն ինչի կհասնենք»:

Սուրեն Առուստամյանը Կիպրոսում դայվինգով է զբաղվել


Մտաբերել է նաեւ նախորդ տարեդարձերը. «Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, որոնք չեն սիրում իրենց տարեդարձերը, կամ այդ օրերին տխրում են։ Միշտ բարձր տրամադրություն եմ ունենում ու վայելում եմ իմ օրը, որը միշտ տոնական մթնոլորտում է անցնում։ Վերջին տասը տարիներին գործի բերումով ծնունդներս արտերկրում եմ նշում։ Կառանձնացնեմ 38-ամյակս. Մոսկվայում էինք, տեղական հեռուստաաշտարակի բարձունքում, ընկերներս լավ գիտեն, որ երկար տարիներ երազում էի այնտեղ աշխատելու մասին։ Այս օրն էլ շատ տարբերվող ու հիշարժան էր. սուզվել եմ ծովում ու բոլորովին նոր աշխարհ բացահայտել ինձ համար»,- եզրափակել է հաղորդավարը։

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսնկարները տրամադրել է Սուրեն Առուստամյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին