Ռիհաննայի Savage x Fenty ներքնազգեստի բրենդի գովազդային նկարահանումները վերածվել են իսկական շոուների ու իրենց հետաքրքրությամբ նմանվում են Victoria’s Secret-ի ցուցադրություններին:
Երգչուհին մանրակրկիտ մտածում է գովազդներն ու դրանցում ներառում ամենատարբեր տարիքի, ազգի ու չափերի կանանց: Իսկ ապրանքանիշի ներքնազգեստները տարիների ընթացքում ավելի պրովոկացիոն ու բաց են դառնում:
Посмотреть эту публикацию в Instagram
Ռիհաննայի նախաձեռնած քասթինգն անցելը պակաս բարդ չէ, քան Փարիզի նորաձեւության շաբաթին մասնակցելը:
Savage x Fenty-ի 4-րդ շոուն ցուցադրվելու է նոյեմբերի 9-ին՝ Amazon Primer-ի եթերում: Իսկ մինչ այդ Ռիհաննան դրա նկատմամբ հետաքրքրությունը փորձում է մեծացնել հետաքրքիր հոլովակներով. սկզբում այն սեփական մասնակցությամբ էր, ապա վհուկների նմանվող մոդելներով:
Посмотреть эту публикацию в Instagram
Ցուցադրության երաժշտական մասն ապահովելու են Անիտան, Burna Boy-ը, Դոն Թոլիվերն ու Մաքսվելը: Իսկ պոդիումի վրա կքայլեն Իրինա Շեյքը, Կարա Դելեւինը, Ջոան Սմոլսը, Փրեշես Լին ու էլի ուրիշները:
Շեյքը 2020 ու 2021 թվականներին էլ մասնակցել է բրենդի ցուցադրությանն ու բավական տպավորված եղել դրանով:
«Իմ սեւ զգեստը շատ ոճային ու գրավիչ էր: Սեղանի վրա էի քայլում բարձրակրունկների վրա, իսկ դրա շուրջ պարում էին շատ գեղեցիկ աղջիկներ: Ներքնազգեստը փորձելու ընթացքում ողջ թիմն անընդհատ հետաքրքրվում էր իմ զգացողություններով. ամեն ինչ հիմնված էր անհատականության վրա»,- բրիտանական Vogue-ին ասել է նա:
Նոր հավաքածուն զգալիորեն համալրվել է նաեւ տղամարդկանց համար նախատեսված ներքնազգեստներով, որոնք ներկայացնելու են հայտնի դերասաններ, մոդելներ ու երաժիշտներ:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
1,868





