×


«Միասին ուրախ է». Իրինա եւ Լուսինե Թովմասյանների ծովափնյա հանգստի լուսանկարները

Նախորդ շաբաթն արձակուրդային էր դպրոցականների համար, եւ առիթն օգտագործելով՝ Թովմասյան քույրերն իրենց երեխաների ու մայրիկի հետ ուղեւորվել էին Եգիպտոս: Կարմիր ծովի ափին անցկացրած օրերի մասին Իրինան պատմել է BRAVO.am-ին:

«Երեխաներն արդեն մեծ են, ու մեզ հաջողվում է նրանց հետ լիարժեք վայելել ուղեւորությունը։ Աղջիկներն իրար հետ շատ կապված են ու ուրախ ժամանակ են անցկացնում միասին»,- պատմել է նա։


Քույրերով ճանապարհորդելու շատ առիթներ են ունեցել, նշում է՝ մեկը մյուսից հիշարժան ու տպավորիչ են եղել. «Եվրոպայում ենք եղել, ծովափնյա քաղաքներում: Կառանձնացնեմ այս ամառվա հանգիստն Իբիցայում. մեր ամուսիններն էլ մեզ հետ էին»։


Իրինան խոստովանել է, որ երազում է Բալիում լինել. «Շատ եմ ուզում, հուսով եմ՝ մոտ ապագայում ցանկությունս կկատարվի։ Այն դրական մթնոլորտը, որ Բալին ունի, վստահ եմ՝ հանգստություն կպարգեւի ինձ»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իրինա Թովմասյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW