×


«Շատ հանպատրաստից եղավ մեր մեկնումը». Անի Դաշյանի ծովափնյա հանգստի լուսանկարները

Անի Դաշյանն օրերս է վերադարձել կարճատեւ հանգստից։ Հաղորդավարուհին ընտանիքի եւ ընկերների հետ արձակուրդն անցկացրել է Կարմիր ծովի ափին։


«Շատ հանպատրաստից եղավ մեր մեկնումը։ Որոշել էինք հանգստյան օրերը Ծաղկաձորում անցկացնել, բայց մտափոխվեցինք ու մեկնեցինք Եգիպտոս։ Ափսոս երեխաները դասի էին, մենք էլ` աշխատանքի, չկարողացանք երկար վայելել ծովն ու հանգիստը։ Ինձ համար կարեւոր է միջավայրի փոփոխությունը, հատկապես այս շրջանում բոլորիս առօրյա հոգսերից, ինտերնետից կտրվել է պետք», - պատմել է Անին։


Տղայի դասերը նախապես են լրացրել. «Աշնանային արձակուրդից անմիջապես հետո ենք մեկնել, եւ Ռոբերտը ստիպված մի քանի օր բացակայեց դպրոցից: Նախապես խոսել էի ուսուցչի հետ, իմացել, թե ինչ են անցնելու, ու արձակուրդային շրջանում ամբողջը պարապել տղայիս հետ, որպեսզի համադասարանցիներից հետ չմնա։ Չեմ ստի` ասելով, որ շատ է ուզում դպրոց գնալ. դեռ երեխա է, իրեն ավելի շատ ընկերներն ու խաղերն են հետաքրքրում, քան` դասերը»։

Տեքստը` Մերի Պողոսյանի / Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Դաշյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW