Բարձրորակ պատկերի եւ ձայնի նոր տեխնոլագիաների համադրություն, նոր սմարթ-գործառույթներ, պրեմիում դիզայն՝ Samsung Electronics ընկերությունը մեկնարկում է Neo QLED հեռուստացույցների նոր մոդելային շարքի վաճառքը Հայաստանում: Այդ առիթով երեկ շնորհանդես էր կազմակերպվել լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ TV նորույթների հետ ծանոթանալու ու ոչ ֆորմալ միջավայրում Samsung-ի փորձագետների հետ շփվելու համար։ BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը եւ առանձնացրել է ամենաուշագրավը ներկայացված նորություններից եւ նոր շարքի առավելություններից։
ԱՊՀ երկրներում Samsung ընկերության հեռուստացույցների, ձայնային վահանակների ավագ փորձագետ Սերգեյ Տկաչենկոն լրագրողների հետ հանդիպմանը նախ ընդգծեց, թե որքանով են այս տեխնոլոգիաները ժամանակակից, հարմարավետ եւ կիրառելի։ Նա նկատեց, որ հեռուստացույցները վաղուց այլեւս միայն տեղեկացնող գործառույթ չունեն․ բացի նորություններին հետեւելուց, շատերն այսօր նախընտրում են այս խելացի էկրաններին ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել, խաղեր խաղալ եւ այլն։ Այնպես որ, Samsung Electronics-ն իր նոր տեխնոլոգիաներով եւ հնարավորություններով ոչ միայն շուկայի պահանջարկն է բավարարում, այլեւ ներկայանում է իր հեղափոխական նորություններով՝ ամրապնդելով լավագույնի դիրքերն այս ոլորտում։
Պատկեր՝ առանց սահմանների
Quantum Matrix տեխնոլոգիան ստացել է Shape Adaptive Light Control՝ հեռուստացույցի լուսավորության բարելավված վերահսկման թարմացումը: Այս տեխնոլոգիան լույսը տարածում է ցուցադրվող օբյեկտի ձեւից կախված՝ անգամ ամենավառ տեսարաններում պատկերի լավագույն որակ ապահովելու համար:
Neo QLED հեռուստացույցների համար օգտագործվում է Real Depth Enhancer նոր տեխնոլոգիան. պատկերի կարգաբերման ալգորիթմ՝ ռեալիստականությունը բարձրացնելու եւ պատկերում խորության զգացում ստեղծելու համար:
Neo QLED հեռուստացույցի հզոր պրոցեսորը ապահովում է պատկերի ու ձայնի բարելավված որակ: Արհեստական բանականության տեխնոլոգիաների հիման վրա մինչեւ 4K եւ 8K պատկերի ինտելեկտուալ մաշտաբավորումը կատարվում է նեյրոցանցերի միջոցով ու թույլ է տալիս սիրելի կոնտենտը դիտել բարձր կետայնությամբ: Թարմացված պրոցեսորի շնորհիվ բարելավվում է կոնտրաստայնությունը, 4 անգամ մեծանում է ցայտունության մակարդակը եւ ապահովվում է գույնի 16 հազարից ավել գրադացիա՝ էկրանին ամենափոքր դետալները փոխանցելու համար:
Հեռուստացույցների նոր մոդելները նաեւ ապահովում են EyeComfort ռեժիմը, որը ավտոմատ կերպով կարգավորում է ցայտունությունն ու գունային տոները՝ օգտագործելով տարածքի լուսավորվածության եւ օրվա լուսային տեւողության վերաբերյալ սենսորի տվյալները: Արդյունքում՝ օրվա ցանկացած ժամին հեռուստացույց դիտելիս նվազում է աչքերի լարվածությունը:
Ձայն՝ առանց սահմանափակումների
Թարմացված Neo QLED հեռուստացույցը Wi-Fi-ի միջոցով ապահովում է անլար Dolby Atmos, ինչը բազմալիք բարձրախոսների հետ միասին սենյակի ցանկացած հատվածում ապահովում է հագեցած ու ծավալուն ձայն:
Իսկական կինոթատրոն հիշեցնող իմմերսիվ ձայնն ապահովում է OTS Pro (Object Tracking Sound) տեխնոլոգիան, որն էկրանի վրայի օբյեկտի հետ միասին «տեղափոխում» է ձայնը սենյակով մեկ՝ ստեղծելով կատարվող իրադարձություններին մասնակից լինելու տպավորությունը:
Դիզայն՝ առանց սահմանների
Այս տարի Neo QLED ֆլագմանային մոդելները ստացան Infinity One դիզայնը. մինիմալիստիկ ու պրեմիում կարգի հեռուստացույց, որի շատ բարակ կորպուսն ու էկրանի մետաղե շրջանակն իդեալական համալրում կլինեն ցանկացած ինտերիերի համար:
Թարմացված Slim Fit ամրակապը թույլ է տալիս հեռուստացույցը կախել պատին կիպ. Neo QLED-ը ներդաշնակ կտեղավորվի ձեր ինտերիերում: Իսկ տակդիրին միացված՝ բարակ շրջանակով Slim One Connect բլոկի շնորհիվ օգտատերերը մեկընդմիշտ կմոռանան խառնված լարերի մասին:
Տեխնոլոգիաներ՝ առանց սահմանների
Նոր Samsung Neo QLED հեռուստացույցները ստացել են Smart Hub թարմացված ինտերֆեյսը, ինչի շնորհիվ կոնտենտի որոնումը դարձել է ավելի արագ ու հարմար: Smart Hub-ը թույլ է տալիս հեշտությամբ փոխել ռեժիմները մեդիայից մինչեւ խաղեր ու անգամ ինտերիերային ռեժիմներ:
Թարմացված Neo QLED-ում տնային սարքավորումների կառավարման հաբն արդեն իսկ ներկառուցված է հեռուստացույցի մեջ: Դա նվազեցնում է սարքավորումների արձագանքման ուշացումը՝ ավելացնելով հրամանների կատարման արագությունը: Խելացի տան կառավարման SmartThings բջջային հավելվածը նույնպես թարմացված ինտերֆեյս է ստացել, որը թույլ է տալիս կարգավորել սարքավորման քարտը ինչպես սմարթֆոնից, այնպես էլ հեռուստացույցից:
MultiView ռեժիմը Neo QLED 8K-ում թույլ է տալիս միաժամանակ ցուցադրել մինչեւ 4 տեսանյութ եւ մինչեւ 2 տեսանյութ՝ Neo QLED 4K մոդելներում: Սիրելի ֆիլմերն ու շոուները դիտելիս Neo QLED-ի միջոցով հնարավոր է տեսաչաթով շփվել ընկերների ու ընտանիքի հետ:
Արեւային մարտկոցով One Remote ունիվերսալ հեռակառավարման վահանակը ղեկավարում է հեռուստացույցն ու միակցված մյուս սարքավորումները: Թարմացված հեռակառավարման վահանակը կարելի է լիցքավորել անգամ գիշերը՝ շնորհիվ RF Harvesting տեխնոլոգիայի, որը կլանում է կենցաղային այլ սարքավորումների էլեկտրամագնիսային ճառագայթումները:
Հայաստանում Neo QLED հեռուստացույցների թարմացված մոդելային շարքը ներկայացված է տարբեր անկյունաչափեր ունեցող հետեւյալ մոդելներով. Neo QLED 4K՝ QN90B, QN85B, Neo QLED 8K՝ QN900B, QN800B, QN700B: Հեռուստացույցները պաշտոնական գործընկերների մոտ գնման համար հասանելի կլինեն արդեն մոտ ապագայում:
Կարեւորելով բնապահպանական գործառույթը
Ընկերությունն իր նոր արտադրանքը ստեղծելիս առանձնակի ուշադրություն է դարձրել բնապահպանական գործառույթին։ Սերգեյ Տկաչենկոյի խոսքով՝ դա արտահայտվել է ոչ միայն հեռակառավարման վահանակը նախագծելիս, որտեղ այլեւս չեն օգտագործվում չլիցքավորվող մարտկոցները՝ կրճատելով աղբի այդ տեսակն աշխարհում, այլեւ հեռուստացույցն ամբողջությամբ պատրաստված է վերամշակվող նյութերից։ Բացի այդ, երբ գնեք հեռուստացույցը, դրա տուփը դեն նետելու պատճառ չեք ունենա․ պատրաստված է այնպես, որ կարողանաք դրանից որեւէ կիրառելի բան կառուցել ձեր տանը, օրինակ՝ փոքրիկ տնակ ձեր կատվի համար, ծաղիկների տակդիր, սեղանիկ եւ այլն։ Samsung Electronics ընկերությունում հույս ունեն, որ իրենց գործընկեր կազմակերպությունները նույնպես անցում կկատարեն նմանատիպ արտադրանքի՝ կարեւորելով առողջ մոլորակ ունենալու գաղափարը։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: