×


HENDERSON նորաձեւության տունը դարձել է ավելի մոտ ու հասանելի. Երեւանի կենտրոնում բացվել է ռուսական բրենդի ֆլագման սրահը

HENDERSON նորաձեւության տունը, որը հայտնի է յուրօրինակ ոճի, հարմարավետության ու որակի համադրությամբ, արդեն երկրորդ՝ ֆլագման խանութն է բացում Երեւանում։ Այսուհետ բրենդը ներկայացված կլինի քաղաքի կենտրոնում՝ Սայաթ-Նովա 8 հասցեում, որի բացմանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։

Ռուսաստանի՝ տղամարդկանց հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների խոշորագույն մանրածախ ցանց HENDERSON-ը շուրջ 30 տարի առաջ հիմնել է Ռուբեն Հարությունյանը։ Այս տարիների ընթացքում ապրանքանիշը հասցրել է դառնալ լայն ճանաչում ունեցող բրենդ՝ ավելի քան 150 խանութով։ HENDERSON-ը ներկայացնում է տղամարդկանց զգեստապահարանի ամբողջ տեսականին՝ միաժամանակ մի քանի ոճային ուղղություններով՝ Formal (դասական ոճ), Smart Casual (էլեգանտ ոճ), Casual (առօրյա ոճ), Active & Home wear (սպորտային ոճ եւ տանը կրելու հագուստ), ինչպես նաեւ HENDERSON Smart Care կոսմետիկ միջոցներ եւ HENDERSON Pour Homme օծանելիք։


Խանութ-սրահի բացմանը ընկերության հիմնադիր եւ նախագահ Ռուբեն Հարությունյանն ընդգծեց, որ HENDERSON-ը նպատակ ունի դուրս գալ միջազգային շուկա, եւ այդ ճանապարհը սկսված է Հայաստանից:

«Այս որոշումը պայմանավորված է մեր տեխնոլոգիաներն ու գիտելիքները մեր ծննդավայրում կիրառելու ցանկությամբ։ Հայաստանը մեզ համար շատ հարմար շուկա է, քանի որ Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է հարմարավետ մաքսային եւ այլ կարգավորումներ»,- ասաց նա։


Շրջելով երկհարկանի սրահում՝ ոչ միայն ծանոթացանք ներկայացված տեսականուն, այլեւ պարզեցինք, որ ֆլագման սրահում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել HENDERSON Su Misura անհատական կարի ծառայությունից: Դա Հայաստանի բնակիչներին հնարավորություն կտա կարել կոստյում, վերնաշապիկ, վերարկու՝ ըստ անհատական չափսերի։ Գնորդներին հասանելի կլինեն ավելի քան 5 000 բրդյա գործվածքներ իտալական առաջատար գործարաններից (Reda, Vitale Barberis Canonico, Drago, Albini, Thomas Mason եւ այլն):  Տղամարդկանց ապրանքներից բացի՝ HENDERSON-ն առաջարկում է նաև կանանց վերնաշապիկներ։


Ի դեպ, բացի անհատական պատվերներ կատարելուց, սրահում ներկայացված որեւէ նմուշ գնելու դեպքում, կարելի է այն տեղում ձեւափոխել, հարմարեցնել կառուցվածքին ու չափսերին։ Այս ծառայությունից արդեն կարող են օգտվել նաեւ կանայք՝ պատվիրելով վերնաշապիկներ։ Առայժմ կանանց համար հագուստի այլ պատվերներ չեն կարող լինել, բայց նորաձեւության տանն աշխատում են այդ ուղղությունը եւս զարգացնելու ուղղությամբ։


Հայաստանում եւ Ռուսաստանում HENDERSON-ը կպահպանի միասնական գնային քաղաքականություն, ինչը մեծ առավելություն է հայ գնորդների համար։  Սա այն սակավաթիվ ապրանքանիշերից է, որը գործում է affordable luxury (մատչելի շքեղություն) սեգմենտում:

Բրենդը նաեւ պատրաստ է համագործակցել այն ընկերությունների հետ, որոնց աշխատակիցները պետք է որոշակի դրես-կոդ պահպանեն կամ համապատասխանեն կորպորատիվ ոճի։ Ցանցում մեծ թվով խանութների առկայությունն ընկերությանը թույլ է տալիս անմիջականորեն աշխատել 15 երկրներից առաջատար գործարանների հետ եւ ապահովել մրցունակ գնային առաջարկ։


HENDERSON բրենդը Հայաստանում ներկայացված կլինի բոլոր առանցքային առեւտրի կենտրոններում։ Նորաձեւության տան առաջին խանութը բացվել է «Ռիո» առեւտրի կենտրոնում, իսկ մյուս սրահները Երեւանում եւ Գյումրիում նախատեսվում է բացել 2023-2024 թվականներին։

Հայաստանում ընկերության հաճախորդները կկարողանան նաեւ օգտվել HENDERSON.AM առցանց խանութից։ Այսպիսով ընկերության նպատակն է դառնալ տղամարդկանց հագուստի հայկական շուկայի առաջատարը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին