×


«Շատ հուզիչ պահ էր». Վլադիմիր Արզումանյանը՝ «Մամա» երգը 12 տարի անց նորից կատարելու եւ նպատակի մասին

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը 12 տարի անց նորովի է ներկայացրել իրեն հաղթանակ բերած «Մամա» երգը։ Երգչի հետ BRAVO.am-ը զրուցել է ելույթի ժամանակ ունեցած ապրումների, ստեղծագործական դադարի եւ սպասվող նորությունների մասին։

«Դժվար է բացատրել, թե այսքան տարի անց ինչ զգացողություններ ունեցա այն երգը երգելիս, որը ժամանակին ինձ ոչ միայն հաղթանակ, այլ մեծ հայտնիություն բերեց։ Ամեն անգամ երգելիս հիշում եմ ընթացքը, երբ պատրաստվում էի մրցույթին, այն ուղին, որ անցել եմ։ Շատ հուզիչ պահ էր, լսողներն էլ ասում են, որ իրենց մտովի մանկություն եմ տեղափոխել։ Երգին նոր շունչ տալու համար շնորհակալ եմ նաեւ հեղինակներին՝ Վահրամ Պետրոսյանին եւ Մարտին Միրզոյանին»,- նշել է Վլադիմիրը։



Ստեղծագործական դադարի մասին խոսելիս ասել է. «Անցումային տարիքում խորհուրդ չի տրվում երգել՝ ձայնը պահպանելու եւ հետագայում կրկին երգել կարողանալու համար։ Ինքս էլ որոշեցի դադար վերցնել, որից հետո բանակ զորակոչվեցի, հետո պատերազմ եղավ, ու այդպես երկարեց իմ բացակայությունը երգարվեստից։ Հիմա նորից փորձում եմ քայլեր անել, տեսնենք՝ ինչպես կստացվի»։

Վլադիմիր Արզումանյանը` կնոջ հետ


Ամփոփել ենք նաեւ անցնող տարին. «Այն, որ անձնական ոչ մի լուրջ կորուստ չեմ ունեցել, արդեն իսկ կարող եմ տարին բարեհաջող համարել։ 2023-ի հետ կապված աշխատանքային մի շարք ծրագրեր ունեմ, հուսամ՝ կիրականանան»,- նշել է Վլադիմիրը։

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վլադիմիր Արզումանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW