×


«Ես լավ եմ». Խորեն Լեւոնյանը մեկնաբանել է իր հետ պատահած ավտովթարը

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ դեկտեմբերի 13-ին դերասան Խորեն Լեւոնյանն ավտովթարի է ենթարկվել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Լեւոնյանի վարած Suzuki մակնիշի եւ Ա․Տ -ի վարած Tesla մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով դերասանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Շամշյանը նաեւ հայտնել է, որ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Tesla-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Suzuki-ի վարորդ Խ. Լեւոնյանը եղել է սթափ։

Դերասան Խորեն Լեւոնյանը սոցցանցային իր էջերում քիչ առաջ գրել է, որ իրեն լավ է զգում:

«Վթար էր, անցավ գնաց: Շնորհակալ եմ ցուցաբերած անհանգստության համար: Ես լավ եմ, ամեն բան նորմալ է», - նշել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին