×


Շառլ Ազնավուրի ամենահայտնի հիթերը` «Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացմամբ

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է «Ֆողմիդաբլը Ազնավուր» նախագիծը՝ բեմադրված թատերական «այլախոհ» Ժիլ Մարսալայի կողմից, որը նաեւ հայտնի է իր «Պիաֆ. շոու», «Պիաֆ. սիմֆոնիկ շոու» եւ այլ նախագծերով:

Համերգ-ներկայացումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, եւ դեկտեմբերի 20-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Դերերում են երգիչ Ժյուլ Գրիսոնն ու 5 երաժիշտ (դաշնամուր, ակորդեոն, կոնտրաբաս, հարվածային գործիքներ, ջութակ/ֆլեյտա):


Երաժշտական ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է Փարիզի «բոհեմական» միջավայր եւ պատմում աշխարհահռչակ շանսոնյեի անցած ճանապարհն ու կյանքի պատմությունը: Ներկայացման ընթացքում հնչում են լեգենդի բոլոր ժամանկների սիրված երգերը: Յուրօրինակ բեմականացումն ու ձեւավորումը ներկայացումը դարձնում է յուրահատուկ ու եզակի:

Համերգ-ներկայացումը մշտապես գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում եւ արժանանում բարձր գնահատականների: Այն համարվում է ներկայացում, որը երբեք չի դադարում հիացնել հանդիսատեսին («Operette Theatre Magazine») եւ իրական հրաշք, որով Շառլ Ազնավուրն ինքը կհպարտանար («Radio Canada»): Հատկապես բարձր է գնահատվել շանսոնյեի երգերը կատարող Ժյուլ Գրիսոնը, որն իր հազվագյուտ տաղանդով կարողացել է ամբողջացնել մեծ երաժշտի եւ մարդու կերպարը («Times Square Chronicles»):


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW