×


«Մի խանգարեք ինձ այս կարեւոր պայքարում». Էրիկ Կարապետյանի 6 երգ հեռացվել է YouTube-ից

Օրեր առաջ երգիչ Էրիկ Կարապետյանը հայտնեց, որ իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «Ռոսիա 1» պետական ալիքով «Անդրեյ Մալախովի կիրակնօրյա շոու»-ի եթերում առանց որեւէ թույլտվության ու աղավաղված տարբերակով հնչել է ադրբեջանցիների կատարմամբ ու ներկայացվել որպես ադրբեջանական ստեղծագործություն: Այսօր էլ երգիչը տեղեկացրել է, որ նրանք չեն հանդարտվում, կեսգիշերից հարձակվել են իր YouTube-յան ալիքի վրա ու կեղծ հղումներ անելով՝ 6 երգ ջնջել:

«Նշել են, որ դրանք ադրբեջանական են եւ, իհարկե, իրենց սովոր ձեւով՝ շանտաժի միջոցով, փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք YouTube-ից եւ երբեք չենք վերականգնելու: Իմ երգերը մոտ օրերս կվերականգնվեն, անկասկած, իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում ու ընդհանրապես չեն կանգնեցնելու, անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս»,- գրել է նա:

Կարապետյանի խոսքով՝ մինչ ինքը պայքարում է ադրբեջանցիների դեմ ու փորձում իր իրավունքները վերականգնել, իր հետ կապված անհարկի հրապարակումներ են արվում. «Սխալ ու անհիմն վերնագրերով նյութեր են տեղադրվում՝ արատավորելով իմ անունն ու համբավը: Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ այս կարեւոր պայքարում»:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW