Ալյումինե կորպուս, մինչեւ 26 ժամ՝ առանց վերալիցքավորման, եւ 48 MP Fusion տեսախցիկ
Վերջերս Apple-ը պաշտոնապես ներկայացրեց նոր iPhone 16e-ն՝ լրացնելով iPhone 16-ի շարքը: Մոդելն իր մեջ ներառում է բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները, ունի էլեգանտ, լակոնիկ դիզայն:
Բաց մի՛ թողեք iPhone 16e-ն առաջիններից մեկը ձեռք բերելու հնարավորությունը եւ օգտվեք բացառիկ առաջարկներից:
iPhone 16e-ի նախնական պատվերները մեկնարկում են մարտի 7-ին, իսկ պաշտոնական վաճառքը կսկսվի մարտի 14-ին։ Սարքը հասանելի կլինի 128 ԳԲ, 256 ԳԲ եւ 512 ԳԲ հիշողության ծավալների տարբերակներով:
Մարտի 7-ից 13-ը կարող եք նախապես պատվիրել եւ ձեռք բերել նոր iPhone 16e բացառապես ապառիկ տարբերակով Ինեկոբանկի միջոցով, առաջին 12 ամսվա ընթացքում՝ առանց տոկոսադրույքի: Բացի այդ, iPhone 16e* գնելու դեպքում գործում է նաեւ օրիգինալ պատյանների ապառիկ վաճառք:
Հատուկ առաջարկը գործում է միայն Հայաստանում Apple-ի լիազորված գործընկերների՝ iSpace, Vega, iStore, Ucom, Mobile Centre, Team Telecom, Viva, VLV խանութ-սրահներում:
*Ինեկոբանկի միջոցով 48 ամսով ապառիկ ձեւակերպելու համար ստուգեք ապրանքի առկայությունը եւ հատուկ առաջարկի մանրամասները խանութ-սրահների խորհրդատուների հետ:
Դիզայն եւ ամրություն: Պատյանի նյութ
iPhone 16e-ը ունի ճանաչելի դիզայն եւ հուսալիություն, մոդելը հասանելի է դասական սեւ եւ սպիտակ գույներով:
Պատյանը պատրաստված է երկարակյաց, օդատիեզերական դասի ալյումինից, ինչն ապահովում է երկարակեցությունն ու կայունությունը: Առջեւի վահանակը պաշտպանված է Ceramic Shield տեխնոլոգիայով, որն ավելի ամուր է դարձնում ապակին: Սարքը նաեւ դիմացկուն է փոշու, ջրի եւ խոնավության հանդեպ:
Մարտկոց, լիցքավորում եւ ինքնավարություն
iPhone 16e-ի սիրտը հանդիսանում է վերջին A18 չիպը: Այս պրոցեսորն ապահովում է մեծ արագություն եւ էներգիայի արդյունավետ սպառում:
iPhone 16e-ն առաջարկում է մինչեւ 26 ժամ վիդեո նվագարկում՝ երաշխավորելով երկարատեւ աշխատանք առանց վերալիցքավորման, ինչն էլ թույլ է տալիս կապի մեջ մնալ եւ ավելի երկար վայելել ձեր սիրելի կոնտենտը:
Տեսախցիկ, որն ավելին է տեսնում
iPhone 16e-ն ունի առաջադեմ 48 մեգապիքսել Fusion տեսախցիկ, որը միավորում է երկու օբյեկտիվների հնարավորությունները: Սենսորի բարձր թույլատվության շնորհիվ կարելի է ստանալ որակյալ լուսանկարներ՝ լույսի եւ գույնի ճշգրիտ հաղորդմամբ:
Ներկառուցված, երկու անգամ խոշորացնող ֆոտո օբյեկտիվն ապահովում է օպտիկական խոշորացում առանց որակի կորստի: Ի հավելումն, սմարթֆոնն ունի 4K վիդեո նկարահանման հնարավորություն՝ Dolby Vision ձեւաչափով եւ մաքրամաքուր ձայնով, ինչը տեսանյութերը դարձնում է վառ եւ պայծառ:
Չիպը մինչեւ 80% ավելի արագ է**
Սմարթֆոնն աշխատում է iOS 18-ի հիմքով՝ օգտատերերին առաջարկելով անհատականացման նոր տարբերակներ եւ բարելավված ինտերֆեյս:
Առանձնահատկություններ, որոնք ավելի հարմարավետ են դարձնում iPhone 16e-ն՝
• Action կոճակ
Թույլ է տալիս ակնթարթորեն գործարկել անհրաժեշտ ֆունկցիաները կամ հավելվածները մեկ սեղմումով:
• USB-C
Աքսեսուարների լիցքավորման եւ միացման մեկ միակցիչը հեշտացնում է սարքի օգտագործումը:
• Միշտ կապի մեջ
Wi-Fi-ը, 5G-ն եւ eSIM-ը ապահովում են կայուն կապ եւ արագ ինտերնետ: Սա նշանակում է, որ ձեր զանգերը պարզ կլինեն, իսկ կապերը՝ գերարագ:
Բացահայտեք նոր iPhone 16e-ի բոլոր հնարավորությունները: Apple-ի լիազորված գործընկերներից iPhone 16e գնելը՝ նշանակում է բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք եւ միշտ շահավետ առաջարկներ։
**Արտադրողականության գնահատականը հիմնված է iPhone 11-ի հետ համեմատության վրա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: