Հաղորդավար Արտյոմ Կարապետյանի եւ դերասանուհի Յուլիա Ֆինկի երկվորյակ տղաները՝ Լեոն ու Մուշեղը, օրեր առաջ դարձել են չորս տարեկան։ Տոնական օրվա մանրամասներն ու փոքրիկների նոր լուսանկարները Յուլիան վստահել է BRAVO.am-ին:
«Նախ նշեցինք մանկապարտեզում, հետո ընտանիքով տոնեցինք իրենց սիրելի ժամանցի վայրում, որտեղ կենդանիներ եւ խաղեր կան։ Փորձեցինք ամեն ինչ իրենց սրտով անել, բացի տորթից. Լեոն ուզում էր թեման «Կապույտ տրակտոր» մուլտֆիլմը լինի, Մուշեղը` «Բումբա»-ն։ Երկար համոզեցի, որ ընդհանուր հայտարարի գան, տեսնելով, որ չի ստացվում՝ կենդանիների պատկերներով տորթ ընտրեցի՝ տարածքին համահունչ։ Կարծում եմ՝ գոհ մնացին»,- պատմել է նա։
Շատ երազանքներ ունեն տղաների հետ կապված. «Բոլոր ծնողներն են ամենալավը ցանկանում ու երազում իրենց երեխաների համար, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչ ուղի կընտրեն ու հետագայում ինչպիսի մարդ կդառնան։ Ինչ մասնագիտություն ու ճանապարհ էլ ընտրեն, վստահ եմ՝ մենք կողջունենք ու ամեն կերպ կաջակցենք»։
Տղաներն ընդգծված բնավորության գծեր ունեն. «Լեոն Արտյոմին է նման, Մուշեղն` ինձ։ Լեոս շատ ակտիվ է, ուրախ ու շատ միամիտ. լրիվ երեխա է։ Մուշեղս կազմակերպված է, հանգիստ։ Լեոն սպորտային է, հետաքրքրված է ֆուտբոլով եւ կարատեով։ Մուշեղը սիրում է նկարել, կենդանիներ եւ գրքեր, հաճախ խնդրում է, որ իրեն գրքեր նվիրենք»։
Չորս տարի դադարից հետո դերասանուհին ցանկանում է վերադառնալ նկարահանման հրապարակ. «Այս ողջ ընթացքում իմ ժամանակն ու ուշադրությունը միայն նրանց եմ նվիրել։ Եկող տարվանից ուզում եմ վերադառնալ աշխատանքի։ Մեծ դժվարությամբ եմ համակերպվում այս դադարի հետ»։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Յուլիա Ֆինկը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: