×


Աստղիկի եւ Նարբեի ընտանեկան ֆոտոշարքն ու տան նոր անդամը

Աստղիկ եւ Նարբե Պողոսյանների ընտանիքն Ամանորի առթիվ երկու ֆոտոշարք է իրականացրել, որոնք էլ տրամադրել են BRAVO.am-ին: Աստղիկը խոստովանել է, որ մեծ հաճույք է ստանում ամուսնու եւ երեխաների հետ նկարահանումների ընթացքից ու հետո էլ վայելում է արդյունքը:

«Հիշողություններ են, որ կմնան ամբողջ կյանքում: Հատկապես Շուշին շատ է սիրում լուսանկարվել»,- պատմել է նա:


Աստղիկը նշել է, որ որոշել էին տոնական օրերն անցկացնել Վրաստանում, բայց Արցախում իրավիճակը նրանց մտափոխեց. «Այդպես արդար չէր լինի, մնացինք տանը: Բոլորին հարցրել էի, թե ինչ են ուզում լինի տոնական սեղանին: Տղաս շատ է սիրում, որ ես եմ ուտելիքներ պատրաստում: Միասին դիմավորեցինք Նոր տարին, խաղեր խաղացինք, ջերմ հուշեր ստեղծեցինք: Հուսամ՝ հաջորդ տարի ավելի ուրախ տրամադրությամբ կդիմավորենք»:


Զույգի բալիկները Ձմեռ պապից շուն են ուզել: Նրանց ընտանիքը համալրվել է նոր անդամով, որին անվանել են Ռուդոլֆ:                    

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/           
Լուսանկարները՝ Մարինե Զաքարյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW