×


«Անգամ եթե ձեզ դավաճանել են, պետք է շարունակեք հավատալ». Շակիրա

Շակիրան տոների առթիվ շնորհավորել է երկրպագուներին, նաեւ անդրադարձել դավաճանությունների թեմային: Ու բոլորը միանգամից հասկացել են, որ խոսքը ֆուտբոլիստ Ժերար Պիկեի մասին է, որից երգչուհին 2022-ին բաժանվել է 12 տարվա հարաբերություններից հետո:

«Եթե որեւէ մեկը չարաշահել է ձեր վստահությունը, պետք է շարունակեք հավատալ մյուսներին: Իմացեք ձեր գինը, երբ բախվում եք նման իրավիճակի: Միշտ հիշեք, որ բարի մարդիկ ավելի շատ են: Մեր արցունքներն անիմաստ չեն. նրանք խոնավեցնում են հողը, որի վրա աճում է ապագան, մեզ ավելի մարդկային են դարձնում, որպեսզի կարողանանք շարունակել սիրել՝ անգամ հոգեկան ցավով տառապելիս»,- խոստովանել է նա:


Ավելի վաղ Շակիրան ներկայացրել էր «Monotonía» երգը, որն ինքնասիրահարված տղամարդու մասին է, բառերն այսպիսին են. «Միշտ ուզել է ուշադրության կենտրոնում լինել ու անգամ կիսով չափ չի նվիրվել»: Բնականաբար, բոլորը դրանք վերագրել են Պիկեին:



Նրանք ծանոթացել են 2010 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված «Waka Waka» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ ու քիչ անց սկսել միասին ապրել: Շակիրան ու Պիկեն 2 որդի ունեն, Միլանն 9 տարեկան է, իսկ Սաշան՝ 7:

Շակիրան ու Պիկեն մեծ դժվարությամբ համաձայնության են եկել երեխաների խնամակալության հարցում, երգչուհին նրանց իր հետ ԱՄՆ է տարել, իսկ ֆուտբոլիստը կկարողանա որդիներին տեսնել այնքան հաճախ, որքան կցանկանա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին