×


Նելլիի եւ Րաֆֆիի ընտանեկան հանգիստն Աբու Դաբիում եւ նոր ծրագրերը

Նելլի Պողոսյանը եւ ֆուտբոլիստ Րաֆֆի Սաֆարյանն իրենց ձմեռային արձակուրդն անցկացրել են Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հանգստի լուսանկարներն ու մանրամասները նրանք վստահել են BRAVO.am-ին։

«Առաջին անգամ էինք Աբու Դաբիում, նաեւ հերթական անգամ Դուբայ այցելեցինք: Հիշարժան ուղեւորություն էր, երեխաներն էլ գոհ վերադարձան։ Արդեն մեծ են, կարծես մեր ընկերները լինեն. միասին վայելում ենք ամեն մի օրը, հանգիստն էլ այնպես էինք ծրագրել, որ բոլորիս համար հետաքրքիր անցներ: Ակտիվ ժամանց էր, մի հատ էլ պասիվ հանգստի կարիք ունենք:)»,- պատմել է Նելլին։


Մտաբերել է ամենատպավորիչ ճամփորդությունը. «Տարիներ առաջ Դիսնեյլենդ էինք գնացել: Անահիտը 6 տարեկան էր ու երազում էր այդ մասին։ Անբացատրելի էին նրա ապրումները. կարծես հեքիաթում էր հայտնվել։ Պինդ պահում եմ այդ օրն արված բոլոր նկարներն ու տեսանյութերը, որ մեծանա, ու ցույց տամ։ Իր ուրախությունը տեսնելով՝ մենք ավելի երջանիկ էինք»։


Ուզում են դուստրերի հետ բացահայտել Եվրոպան, իսկ 2023-ից շատ սպասելիքներ ունեն. «Իրավունք չունենք ընկճվելու ու հուսալքվելու: Պետք է շարունակենք աշխատել ու նոր նվաճումներ ունենալ։ Ամենամեծ սպասելիքը խաղաղությունն է։ Ես ու Րաֆֆին մեր ոլորտներում շատ անելիքներ ունենք, բացի այդ, ուզում ենք մեր համատեղ՝ «Արցախի համը» սոցիալական նախագիծն ավելի առաջ տանել. նոր երկրներ արտահանել ու աշխարհին հասանելի դարձնել մեր Հադրութի բարիքները»։

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նելլին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW