×


«Չեք կարող մեզ ջնջել». Շերն ու Էրիկ Էսրայիլյանն անդրադարձել են Արցախի շրջափակմանը

Աշխարհահռչակ երգչուհի Շերն ու ամերիկահայ հայտնի բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը հոդված են հրապարկել ամերիկյան «Newsweek» պարբերականում: Նրանք Միացյալ Նահանգների քաղաքական առաջնորդներին ու աշխարհում բոլորին, ովքեր անհանգստանում են արդարության ու պարկեշտության համար, կոչ են արել բոյկոտել ու պատժել Ադրբեջանի մարդասպան ռեժիմը:

«Չեք կարող մեզ ջնջել» վերնագրով հոդվածում Շերն ու Էսրայիլյանն անդրադարձել են մեկ ամսից ավելի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:


«Ադրբեջանական դաժան գործողություններն այս պահին սպառնալիք են 120 հազար մարդկանց կյանքի համար, որոնք ունեն ամբողջ աշխարհի ուշադրության կարիքը, որպեսզի հենց հիմա գործեն ու փրկեն կյանքեր: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից բարբարոսաբար փակվելու հետեւանքով դադարեցվել է սննդի ու այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումը: Էթնիկ զտման ու մշակութային բնաջնջման այդ լկտի փորձերը բարբարոսություն են: Հայաստանն ու Արցախը՝ տարածաշրջանի եզակի ժողովրդավարությունները, չեն կարող զոհաբերվել որեւէ մեկի հարմարավետությանը կամ էլ քաղաքական նպատակներին», - գրել են նրանք:

Բոլորին խնդրել են ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բռնապետական ռեժիմներն անպատիժ կերպով հարձակվում են հայերի վրա:

«Երկար մտածեք փաստերի վրա աչք փակելուց առաջ, երբ նախապատվությունը տալիս եք ֆինանսապես գայթակղիչ բռնապետերին՝ շրջանցելով մյուսներին: Շարունակելու ենք կիսվել մեր պատմություններով ու օգնել մեր հայրենիքում ապրող եղբայրներին եւ քույրերին, ինչպես նաեւ պաշտպանել սրբավայրերը»,- ավելացրել են Շերն ու Էսրայիլյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW