Երգիչ Մարկ Էնթոնին ու պարագվայցի մոդել, «Միս Տիեզերք 2021» Նադյա Ֆերեյրան ամուսնացել են: Հարսանեկան ճոխ արարողությունը հունվարի 28-ին էր՝ Մայամիի Պերես արվեստի թանգարանում:
Նրանց ամուսնացրել է Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը, իսկ ներկա են եղել Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները, Մալուման, Լուիս Ֆոնսին, Ռոմեո Սանթոսը, Սալմա Հայեկն ու ուրիշներ: Երգչի նախկին կինը՝ Ջենիֆեր Լոպեսը, նրանց երեխաներն արարողությանը ներկա չեն եղել, հյուրերի թվում են եղել Էնթոնիի որդիներն առաջին ամուսնությունից:
Հարսը կրել է Galia Lahav-ի զգեստ, իսկ 4-րդ անգամ ամուսնացող Էնթոնին՝ Christian Dior-ի կոստյում: Վիկտորիան հրապարակում է արել Ինստագրամում ու շնորհավորել նորապսակներին:
«Շնորհավորում ենք միսթր ու միսիս Մունյիսներին (Էնթոնիի ազգանունն է,-խմբ.): Երկուսիդ էլ շատ ենք սիրում, այնպիսի պատիվ էր լինել ձեր հատուկ օրվա մի մասն ու տոնել սերը»,- գրել է Վիկտորիան:
Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նշանադրությունից մի քանի ամիս անց: 54-ամյա երգիչը 23-ամյա մոդելին ամուսնության առաջարկություն է արել 2022-ի մայիսին:
Էնթոնիի առաջին կինը՝ Դայնարա Դելգատոն, նույնպես «Միսս Տիեզերք» է եղել, նրանք ամուսնացել են 1993 թվականին: 2014-ին ընտանիք է կազմել Ջենիֆեր Լոպեսի հետ, միասին ապրել են 10 տարի ու զույգ երեխաներ ունեցել: 2017-ին ամուսնացել է մոդել Շենոն Դե Լիմայի հետ ու բաժանվել 2020-ին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: