2021 թվականի «Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթող Մալենան Ինստագրամում նոր լուսանկարներ է հրապարակել:
«Սպասեք ինձ...»,- գրել է նա ու այլ մանրամասներ չի ներկայացրել:
Посмотреть эту публикацию в Instagram
Լուսանկարներում երգչուհին ջինսե հագուստով է, մազերը հավաքած ու արտահայտիչ դիմահարդարմամբ: Մեկնաբանություններում նրան նմանեցրել են Արիանա Գրանդեին, ուշադիր նայելու դեպքում ընդհանրություններ իսկապես կարելի է գտնել:
Մալենան հունվարի 10-ին 16-ամյակն է նշել, ինչի առիթով նրան շնորհավորել էր մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանն ու գրել.
«16 տարի առաջ լույս աշխարհ բերեցի իմ ամբողջ կյանքի միակ իրական ընկերոջը: Չգիտեմ՝ անցյալ կյանքում ինչ սխրանք եմ գործել, որ Աստված ինձ օրհնեց հենց իրենով: Երբեք առիթ չի տվել անգամ ձայնս բարձրացնեմ իր վրա՝ միշտ զուսպ, լուռ ու կազմակերպված: Միայն մի բանի մասին եմ անդադար աղոթում, որ լավ մարդիկ հանդիպեն քո ճանապարհին, որ սուտն ու կեղծիքը շրջանցեն քեզ, քո զուլալ սիրտը բաբախի միայն արժանիների համար, ամեն տեսակ սուտ փայլերին չխաբվես, սրտով ճանաչես քոնը ու երջանիկ լինես, ուղղակի երջանիկ լինես արեւս, թանկս»:
Մալենան նախորդ տարվա վերջին ելույթ է ունեցել Երեւանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ»-ում ու կատարել «Can’t Feel Anything» երգը, որի տեսահոլովակը ներկայացրել է դրանից օրեր անց: Մեկ ամսվա ընթացքում այն մոտ 750 հազար դիտում ունի:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: