×


Օվկիանոսը միշտ կանչում է Իվետա Մուկուչյանին. գայթակղիչ նոր նկարներ՝ Մեքսիկայից եւ Մայամիից

Իվետա Մուկուչյանը սիրում է ձմեռային ցուրտ ամիսներն անցկացնել արեւոտ ու ծովափնյա վայրերում: Այս տարին էլ բացառություն չի, նախ նա հանգիստն է վայելել Մեքսիկայում, ապա մեկնել Միացյալ Նահանգներ:

«Տարին սկսվել է լիարժեք ազատության զգացումով եւ դրախտում ունեցած անմոռանալի պահերով»,- գրել էր նա:


Մայամի մեկնելուց հետո էլ երգչուհին այսպիսի հրապարակում է արել. «Ընդամենը մի քանի թեժ թրթիռներ: Բարի գիշեր, Հայաստան, բարեւ, Մայամի»:

Ավելի վաղ էլ նա խոստովանել էր, որ ջուրն իր տարերքն է, դրա համար էլ օվկիանոսը միշտ կանչում է իրեն:


«Ալիքների միջոցով եմ աղոթում, բուժվում: Այս պահին գտնվում եմ իմ վայրում՝ ջունգլիներում օվկիանոսի ափին: Սակայն դա չի նշանակում, որ խենթություն անելու ժամանակ չկա»,- անկեղծացել է Իվետան:

Կարդալ ավելին

Quality Sign BW