×


Ավտովթարի է ենթարկվել Ռաֆայել Երանոսյանը. նա օգնություն է ցուցաբերել մյուս վիրավորներին

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 21-ին, Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել սիրված ու ճանաչված դերասան, հաղորդավար Ռաֆայել Երանոսյանը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ Ռաֆայելը վիրավոր վիճակում օգնություն է ցուցաբերել մյուս վիրավորներին, ապա ինքը եւս հետազոտման նպատակով այցելել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Ավտովթարը տեղի է ունեցել ժամը 13։10-ի սահմաններում՝ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, բախվել են Toyota CRH եւ VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Toyota-ի վարորդ Ռաֆայել Երանոսյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս, Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ»,- գրում է Shamshyan.com-ը:

Կարդալ ավելին

Quality Sign BW