×


Մոնիկա Բելուչիին եւ Թիմ Բարթոնին սիրավեպ են վերագրում

58-ամյա Մոնիկա Բելուչին հանդիպում է 64-ամյա ռեժիսոր Թիմ Բարթոնի հետ: Այդ մասին հայտնի է դարձել ֆրանսիական Paris Match թերթին, որի տեղեկություններով՝ նրանք արդեն 4 ամիս է՝ միասին են:

Այն հրապարակել է կադր, որում նրանք իրար քեռք բռնած զբոսնում են Փարիզում: Սիրավեպի մասին մանրամասներ թերթը խոստացել է պատմել հաջորդ համարում: Միայն տեղեկացրել է, որ հարաբերությունները սկսվել են Լյումեր եղբայրների անվան կինոփառատոնի ժամանակ, որը նախորդ տարվա հոկտեմբերին կայացել է Լինոնում:

«Որոշակի տարիքից աշխատանքում ու հարաբերությունների մեջ գտնվում ենք ուրիշ էներգետիկ դաշտում: Իմ առաջնահերթությունները փոխվել են. երիտասարդ տարիքում սերը որպես պայքարի ձեւ էի ընկալում, իսկ հիմա ինձ համար կարեւորը կարեկցանքն է», - 2022-ի սեպտեմբերին խոստովանել էր Բելուչին:


Բելուչին 17 տարի ապրել է դերասան Վենսան Կասելի հետ, որից 2 դուստր ունի: Նրանք բաժանվել են 2013 թվականին: Դրանից հետո դերասանուհին հանդիպել է ֆրանսիացի նկարիչ Նիկոլա Լեֆեւրի հետ:

Բարթոնն էլ 2014-ին 13 տարվա ընտանեկան կյանքից հետո ամուսնալուծվել է դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերից: Նրանք էլ երկու երեխա ունեն:

Բելուչին ու Բարթոնն առաջին անգամ հանդիպել են 2006 թվականին՝ Կաննի կինոփառատոնում, իսկ մտերմացել միայն 16 տարի անց:

Կարդալ ավելին

Quality Sign BW