Մարտի 3-ին Samsung Electronics-ը Երեւանում ներկայացրել է Galaxy S սմարթֆոնների նոր սերիան. Galaxy S23 | Galaxy S23+ | Galaxy S23 Ultra: Հանդիսավոր միջոցառումն անցկացվել է Դվին համալիրի «One & Only Theatre»-ում՝ առաջին թատրոնն աշխարհում, որը չունի ֆիզիկական բեմ, իսկ ակրոբատիկ ներկայացումների համար օգտագործվում է դահլիճի ողջ տարածքը։
Samsung-ի ինովացիոն սարքավորումների շնորհանդեսի հյուրերն էին Արսեն Գրիգորյանը, Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Իրինա Թովմասյանը եւ այլ հայտնիներ, գործարար համայնքի անդամներ եւ ճանաչված «ինֆլյուենսերներ»: Միջոցառումը վարում էր դերասան Արման Մարգարյանը, իսկ շնորհանդեսի եւ երեկույթի երաժշտության պատասխանատուն էր DJ Guevo-ն: Երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին անհավանական ակրոբատիկ ներկայացումը, որը յուրօրինակ է իր ձեւաչափով:
Galaxy S23 շարքի հիմնական առանձնահատկություններից մեկը գիշերային նկարահանումն է. սմարթֆոնները թույլ են տալիս բարձրորակ նկարներ, տեսանյութեր եւ նույնիսկ սելֆիներ անել անգամ թույլ լուսավորության կամ մթության պայմաններում: Եվ որպեսզի շնորհանդեսի հյուրերը կարողանային անձամբ փորձարկել նոր Galaxy S շարքի հնարավորությունները, Samsung Electronics-ը պատրաստել էր հատուկ «տիեզերական» ֆոտոանկյուն, որտեղ հյուրերը թեմատիկ լուսանկարներ են արել, այդ թվում՝ «360 աստիճան» ձեւաչափով։
Ռուսաստանում Samsung Electronics-ի դյուրակիր տեխնիկայի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ուգլովն ասել է. «Գալաքսի S23 սմարթֆոնների շարքը հաջորդ կարեւոր իրադարձությունն է Samsung Electronics-ի նորարարությունների պատմության մեջ: Վստահ եմ, որ Հայաստանում սպառողները բարձր կգնահատեն S23 շարքի տեխնոլոգիական գերազանցությունն ու էլեգանտ դիզայնը»։
Samsung Galaxy S23 նոր շարքը ամբողջ աշխարհում ներկայացվել է փետրվարի 1-ին: Նորույթներն ունեն բարձր կետայնությամբ ինովացիոն տեսախցիկ, որը թույլ է տալիս ստեղծել կինեմատոգրաֆիկ որակի բովանդակություն նույնիսկ մթության մեջ: Նորույթներում հաշվողական հզորության համար պատասխանատու է ամենաառաջադեմ բջջային հարթակ Snapdragon® 8 Gen 2-ը, որը մշակվել է բացառապես նոր Galaxy սմարթֆոնների համար, ներառյալ արհեստական ինտելեկտի ոլորտում առաջընթացի վրա հիմնված նոր ֆունկցիաների եւ ռեժիմների կիրառությունը: Նոր մոդելների միկրոճարտարապետությունը թույլ է տվել Galaxy S23 սերիայի սարքավորումների հաշվողական հզորության 30% աճ՝ նախորդ սերնդի համեմատ։ Իսկ օպտիմիզացված գրաֆիկական պրոցեսորն ապահովում է 41%-ով ավելի արագ աշխատանք, քան Galaxy S22 սերիայի սարքավորումներում:
Նոր մոդելներից Galaxy S23 Ultra-ն ունի ներկառուցված S Pen էլեկտրոնային գրիչ, որն այդքան սիրված է Galaxy Note սմարթֆոնների օգտատերերի կողմից: Դրա միջոցով կարող եք հեշտությամբ աշխատել հավելվածների հետ, ինչպես նաեւ կատարել գրառումներ եւ նկարել էսքիզներ հենց ձեր բջջային սարքավորման էկրանին: Պրոֆեսիոնալ մակարդակի տեսախցիկը հագեցած է նոր 200 մեգապիքսելանոց սենսորով՝ անհավանական դետալներ ֆիքսելու ադապտիվ պիքսելներով:
Հայաստանում նոր սմարթֆոններն հասանելի են այս փետրվարի 24-ից։ Ընկերության վերջին նորություններին ծանոթանալու համար այցելեք՝ news.samsung.com: Միջոցառումը կազմակերպել է McCann Yerevan միջազգային մարքեթինգային ցանցը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: