×


Բիլի Այլիշն առաջին անգամ նկարահանվել է սերիալում

Բիլի Այլիշը նորամուտն է նշել որպես դերասանուհի եւ իր մասնակցությունն ունեցել «Պարս» (Swarm) սերիալում, որը նկարահանել է Դոնալդ Գլովերը:

Սերիալի գլխավոր հերոսուհին Դրեն է, որին մարմնավորում է Դիմինիկ Ֆիշբեքը: Նա տարված է Ni’Jah փոփ երգչուհով, որի նախատիպ է հանդիսացել Բեյոնսեն, այդ մասին հայտնում է Collider-ը:

Այդ մոլուցքն ուսանողուհու կյանքն իսկական ողբերգության է վերածել ու նրան նաեւ բռնության զոհ դարձրել:



Այլիշը սերիալում հիպոթերապեւտի դերում է, որին դիմում է Դրեն: Երգչուհու մարմնավորած կերպարը մարդկանց մանիպուլյացիայի է ենթարկում ու վտանգավոր քայլերի դրդում:


Սերիալի պրոդյուսերներն են Բեյոնսեն, Դամսոն Իդրիսը, հայտնի բլոգեր Ռիկի Թոմփսոնն ու Մայքլ Ջեքսոնի դուստր Փերիսը: Սերիալը հեռարձակվում է Prime Video հարթակում:

Կարդալ ավելին

Quality Sign BW