×


Արամ Նիկոլյանը Եվրոպայի առաջնության բացմանն այրել եւ հեռացրել է Ադրբեջանի դրոշը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկոյան ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունն էր: Այն բավական վառ ու գունեղ է ստացվել. ներկայացվել են Հայաստանի պատմության ամենահետաքրքիր դրվագները, էկրանին ցուցադրվել Հայաստանի ամենատիտղոսակիր եւ ուժեղ ծանրորդներն ու մյուս մարզիկները, ելույթ է ունեցել Արամ MP3-ը:

Սակայն շոուի ամենահետաքրքիր մասը տեղի ունեցավ երկրների ներկայացման արարողության ժամանակ: Փոքրիկ ինքաթիռը նախ վայրէջք կատարեց պայմանական Զվարթնոց օդանավակայանում, ինչից հետո հերթով բեմ բերվեցին մասնակից երկրների դրոշները:

Ադրբեջանի անունը հայտնելուց հետո դիզայներ Արամ Նիկոլյանը շքերթին մասնակցող մոդելի ձեռքից վերցրել է դրոշը, այրել այն ու հեռացրել: Անվտանգության աշխատակիցները թեեւ նրան բռնեցին, սակայն խանգարել ակցիային չկարողացան: Նրանք Նիկոլյանին դուրս են տարել դահլիճից, իսկ մի քանի րոպե անց դրոշը նորից վերադարձրել իր տեղը:


Ադրբեջանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 4 մարզիկով, այդ երկրի պատվիրակությունը Հայաստան է ժամանել 12 հոգով:


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Photolure-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW