×


Լիլի Էլբակյանի եւ Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ «Կրկին դպրոց» ֆիլմի պրեմիերայի հետաքրքիր դրվագները

«Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 27-ին «Կրկին դպրոց» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան էր: Ֆիլմը հատկապես կհետաքրքիր պատանի հանդիսատեսին. ներկայիս համացանցային ու անորոշ արժեքների ֆոնին կարեւոր բաների մասին խորհելու, սխալներն ուղղելու հնարավորություններն են ներկայացվում: Սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Հարություն Ղուկասյանն է:

«Այս ֆիլմը մարդու երազանքների մասին է։ «Անքնություն»-ից հետո որոշում կայացրինք մի քիչ ավելի թեթեւ, ընտանեկան ռոմանտիկ կատակերգություն նկարել, քանի որ այդ ժանրում, մեր կարծիքով, բաց կա: Նկարել ենք շատ արագ՝ ընդամենը յոթ օրում», - նշեց ռեժիսորը:


Ֆիլմում Լեւոնը երազում է ժամանակը հետ տալ եւ զավակների վստահությանն ու սիրուն կրկին արժանանալ։ Եվ ահա, հրաշքով նա 20-25 տարով երիտասարդանում է եւ վերադառնում այն դպրոց, որտեղ սովորում են իր երեխաները։ Լեւոնի դերում հասուն տարիքում Հայկ Պետրոսյանն է:


«Դպրոցական տարիներն իրենց խնդիրներով հանդերձ մեր հուշերում մնում են որպես անհոգ եւ ուրախ, արկածային, նոր ընկերներ ձեռք բերելու տարիներ, եւ այս ամենը ֆիլմում կա: Նկարահանումները հետաքրքիր են անցել. թիմային ոգի կար: Մենք հիմա բարդ ժամանակներում ենք, Աստծո կամոք՝ ելք կգտնենք անպայման, բայց այս ամենի մեջ մարդկանց հարկավոր է թեթեւ ու դրական, բայց ոչ տափակ բաներ նայել։ Այս կերպարի շնորհիվ զգացի՝ ինձ կինոաշխարհը կանչում է»,-ասաց Հայկը:


Կյանքի դժվար փուլում Հայկի կերպարը գնում է հոգեբանի մոտ, որն ինքն էլ ունի շատ խնդիրներ. գոտեպնդող հոգեբանի դերում Լիլի Էլբակյանն է: «Ֆիլմը հետաքրքիր է ընտանեկան՝ երեխա-հայր, կին-տղամարդ փոխհարաբերությունների առումով»,-նշեց դերասանուհին:


Ֆիլմի դերասանական կազմում են Արթուր Հակոբյանը, Սուրեն Ղազարյանը, Դալիթա Ավանեսյանը, Հրանտ Հովսեփյանը, Արսեն Սողոյանը, Արսեն Ներսիսյանը, Սիրանուշ Եսայանը, Քեթրին Մանասյանը, Գեորգի Հովակիմյանը, Լեւոն Մելոյանը, ինչպես նաեւ երաժիշտ Նարեկ Հովսեփյանը (A. Chilla):

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW