×


Դիմաշ Կուդայբերգենը Երեւանում է. նրա մենահամերգն ապրիլի 29-ին է

Ղազախ հայտնի երգիչ, «Սլավյանսկի բազար 2015» մրցույթի գրան պրի մրցանակակիր Դիմաշ Կուդայբերգենը ժամանել է Երեւան: News.am Style-ը տեղեկացնում է, որ երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում ջերմ ընդունելության են արժանացրել երգչին:


Նրա մենահամերգը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ Մարզահամերգային համալիրում։ Կուդայբերգենի մենահամերգին մասնակցելու համար Երեւան են ժամանել հանդիսականներ Ղազախստանից, Ուկրաինայից, Չիլիից, Իսպանիայից եւ Ավստրալիայից:

Երգիչը հանդես կգա «Stranger» համերգային ծրագրով: Նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաեւ դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային եւ վիդեո հնարավորություններով։


Դիմաշ Կուդայբերգենը ղազախ երգիչ, կոմպոզիտոր եւ մուլտիինստրումենտալիստ է, ով տիրապետում է 6 օկտավայի, 4 նոտայի եւ 1 կիսատոնի հազվագյուտ վոկալ տիրույթի։ Արտիստի երգացանկում կան ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ չինարեն ստեղծագործություններ։

Լուսանկարները՝  News.am Style-ի

 

Կարդալ ավելին

Quality Sign BW