×


«Սեւ արկղ» նոր սերիալի դերասաններն ու «Անավարտ թռիչք»-ում չներառված պատմությունը

«Սեւ արկղը» պրոդյուսեր Ելենա Արշակյանի եւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի համատեղ նախագիծն է, որը մայիսի մեկից ցուցադրվում է ATV-ով: Անահիտը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ նոր սերիալի հերոսների՝ երեք տղաների ճակատագրերը միացրել է Սոչիում կործանված հայկական ինքնաթիռը:

««Անավարտ թռիչք» ֆիլմը ստեղծելիս կային պատմություններ, որոնք սցենարում չէինք ներառել, ու այս անգամ որոշեցինք դրանք որպես հիմք վերցնել, բայց սյուժեն որեւէ կապ չունի վերոնշյալ ֆիլմի հետ»,-պատմել է սցենարիստը:


Մխիթարյանը խոսել է նաեւ սերիալի գաղափարի մասին. «Շեշտադրված է ընկերությունը: Մարդու ամբողջ կյանքն իր սեփական «սեւ արկղն» է: Մենք կուտակում ենք լավ ու վատ հիշողություններ, որոնք մերն են մինչեւ այն պահը, երբ մեր կյանքում «վթար» է լինում: Ու պիտի փորձենք այնպես ապրել, որ չվախենանք «սեւ արկղի» պարունակությունից»:


Մոտ երկու շաբաթ առաջ են մեկնարկել նկարահանումները. «Մինչ այդ պատրաստվել ենք, խորհրդակցել մասնագետների հետ. սցենարն ուղարկել եմ օդաչուների, որ ինքնաթիռում կատարվող ցանկացած գործողություն ճշմարտանման լինի»:


Սերիալի դերասանական կազմում են Էվելինա Շահիրյանը, Նաիրա  Շահիրյանը, Անահիտ Կիրակոսյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Էդգար Իգիթյանը, Սաշ Սուքիասյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Նարեկ Հայկազյանը, Ագնեսա Շահնազարյանը, Լիլիթ Սարգսյանը, Հռիփսիմե Սարգսյանը եւ ուրիշներ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է ստեղծագործական խումբը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW