Շերոն Սթոուին զայրացրել է այն հանգամանքը, որ Քիմ Քարդաշյանը նկարահանվելու է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի «Նրբություն» (Delicate) խորագրով 12-րդ եթերաշրջանում:
65-ամյա Սթոունը կտրուկ է արձագանքել Քարդաշյանի դերասանական վարպետությանն ու եւս մեկ անգամ փաստել, որ թանկ է գնահատում իր մասնագիտությունը: Նա այն մարդկանց թվում է, որոնց դուր չի եկել մեծ կինոյում Քարդաշյանի հայտնվելը:
«Ոսկե գլոբուս»-ի հաղթող դերասանուհին նշել է, որ երկար է սովորել, որպեսզի իր մասնագիտության մեջ հաջողության հասնի. «Դերասանությունը գուցե գլխուղեղի վիրահատություն անել չէ, բայց թանկ ենք գնահատում մեր արվեստը: Մենք սովորել ենք, տառապել ու մինչեւ հիմա էլ տառապում ենք: 10 հազար ժամը մի բան նշանակում է»:
Նա նկատի է ունեցել Մալքոլմ Գլադուելի «Արտառոցները» գիրքը, որում հեղինակը պնդում է՝ 10 հազար ժամ պրակտիկան բավական է, որ ցանկացած ոլորտի տիրապետես:
Վերջերս Սթոունը նաեւ կատակել է Հոլիվուդը նվաճել ցանկացող աղջիկների հասցեին: Նա ցույց է տվել, թե ինքն ինչպիսին կլիներ հաստ շրթունքներով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: