×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ապրիլ ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի ապրիլ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Հրանտ Թոխատյան՝ 49 հիշատակում,

• Նազենի Հովհաննիսյան՝ 40 հիշատակում,

• Սիրուշո՝ 38 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Ապրիլին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Հրանտ Թոխատյանն է: Արտիստը երբեք չի խուսափում իր կարծիքն արտահայտել հասարակական-քաղաքական թեմաների շուրջ, եւ նրա դիտարկումները լայնորեն տարածվում են լրատվական կայքերում:

Նախորդ ամիս ստեղծվել է Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն, որի 12 անդամներից մեկն էլ Թոխատյանն է:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)



Երկրորդ հորիզոնականում Նազենի Հովհաննիսյանն է: Սուրբ Հարության տոնին ընդառաջ ներկայացվեց ռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը: 7 դերասան, որոնց թվում է Նազենին, Գրիգոր Նարեկացու տաղերը հասցնում են դիտողների սրտերին:  

Ապրիլին ներկայացվեց «Կամուրջներ» նախագծի հերթական հաղորդումը: Դերասանուհու հյուրն այս անգամ Քրիստինե Պեպելյանն էր: Հաղորդման շնորհիվ պարզ դարձավ, որ Քրիստինեն եւ Սոֆի Մխեյանը երկար տարիներ անց վերջապես վերականգնել են իրենց ջերմ հարաբերությունները:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Սիրուշոն երրորդ հորիզոնականում է: Այս շրջանում երգչուհու հրապարակած տեսանյութերի գլխավոր հերոսը փոքրիկ Զաբելն էր: Նա որդու հետ ներկա է եղել հայրիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի փորձին թատրոնում, որտեղից եւս տեսանյութով է կիսվել: Սիրուշոն նաեւ առաջիններից էր, ով արձագանքեց Մխեյանի եւ Պեպելյանի հաշտվելու լուրին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին