×


Բրյունետի կերպարը՝ Եվրատեսիլի բացմանը. մեկնաբանում է դիզայները

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակ Բրյունետը երեկ հետաքրքիր ու խորհրդանշական կերպարով է ներկայացել մրցույթի պաշտոնական բացմանը։ Փիրուզագույն գորգին երգչուհին հայտնվել է դիզայներ Նարեկ Ջհանգիրյանի հեղինակած զգեստով, որի ոգեշնչման աղբյուրը Երեւանի ամենահայտնի հուշարձաններից մեկն է՝ Մայր Հայաստանը:

Դիզայներն իր ինստագրամյան էջում նշել է, որ այս կերպարով Բրյունետը եւս մեկ անգամ ընդգծում է հայ կնոջ յուրօրինակությունն ու ոգին, խորհրդանշում ուժն ու գեղեցկությունը:

Բրյունետը


«Կնոջ այս հզոր մետաղական քանդակը կարելի է տեսնել քաղաքի կենտրոն մտնելիս։ Իմ զգեստն այս ուշագրավ արձանի ժամանակակից ներկայացումն է, որ միտված է հարգանքի տուրք մատուցել հայ կնոջ անկոտրում ոգուն»,- գրել է Նարեկը։



«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 9-ին եւ 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում։ Հիշեցնենք, «Եվրատեսիլ 2022»-ում հաղթել էր ուկրաինական Kalush Orchestra-ն` «Stefania» երգով, սակայն Ուկրաինան մրցույթը չի հյուրընկալի՝ երկրում ստեղծված դրության պատճառով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին