×


«Եվրատեսիլ 2023»-ում հաղթեց Շվեդիան, Հայաստանը 14-րդն է

Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, որտեղ մեր երկրի պատվիրակը՝ Բրյունետը, ներկայացավ իր հեղինակած «Future Lover» երգով, քիչ առաջ ամփոփեցին եզրափակիչ փուլի արդյունքները։

Առաջին հորիզոնականում 583 միավորով Շվեդիան ներկայացնող Լորինն է՝ «Tattoo» երգով (նա 2012 թվականին «Euphoria» երգով կրկին հաղթել էր այս մրցույթում), երկրորդում՝ Ֆինլանդիան (526 միավոր), իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Իսրայելի մասնակիցը (362 միավոր):

Հայաստանը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը՝ 122 միավորով: Ժյուրիից մեր երգչուհին ստացել է 69, իսկ հեռուստադիտողների կողմից 53 միավոր:


Քվեարկելու հնարավորություն ունեին մասնակից բոլոր երկրները, միայն թե սեփական երկրի օգտին քվեարկել հնարավոր չէր՝ ըստ մրցույթի կանոնների։

Այս տարի ամփոփիչ փուլում հաղթանակի համար պայքարում էր 26 երկրի ներկայացուցիչ, իսկ մրցույթի հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ:

Հայաստանն ազգային ժյուրիի քվեարկությամբ իր առավելագույն 12 միավորը շնորհեց Իսրայելին, 10 միավորը՝ Շվեդիային։ Մեր երկրի ժյուրիի քվեարկության արդյունքները Եվրոպային ներկայացնում էր «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան։

Ըստ մրցույթի կանոնների՝ «Եվրատեսիլը» հաջորդ տարի կանցկացվի Շվեդիայում:

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW