Սիրուշոն օրեր առաջ հայտնել էր, որ Արգենտինայում ելույթ է ունենալու Պարագվայի անկախության օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունենալու Բուենոս Այրեսի կենտրոնական հրապարակում՝ Պլազա դե Մայոում:
Նա հույս էր հայտնել, որ այնտեղ կտեսնի նաեւ մեր հայրենակիցներին: Ելույթից հետո երգչուհին կիսվել է իր տպավորություններով:
Посмотреть эту публикацию в Instagram
«Շնորհակալ եմ ինձ այս հիանալի տոնակատարությանը հրավիրելու համար: Այնքան ուրախ էի տեսնել նաեւ իմ հայրենակիցներիս»,- գրել է նա:
Սիրուշոն նաեւ տեսանյութով է կիսվել, որում ելույթ է ունենում պարագվայցի երաժիշտ Վիկտոր Էսպինոլայի հետ, ու պատմել է, որ ամբողջովին իմպրովիզ են արել:
Посмотреть эту публикацию в Instagram
«Երբեւէ երգ գրած կա՞ք հազարավոր մարդկանց աչքի առաջ: Սա ամբողջովին իմպրովիզ էր աշխարհահռչակ Էսպինոլայի հետ: Ինձ համար չափազանց հետաքրքիր ընթացք է, երբ բեմում գտնվող 5 երաժիշտ առանց որեւէ փորձի պետք է միմյանց զգալով ստեղծի երաժշտություն՝ այն էլ այսքան մարդկանց առջեւ»,- խոստովանել է երգչուհին:


×
7,530





