Արդեն որոշ ժամանակ է՝ համացանցում լուրեր են պտտվում, որ երգչուհի Շակիրան հանդիպում է ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ: Վերջին շրջանում երգչուհին շատ ժամանակ է անցկացնում Հեմիլթոնի հետ ու ավելի թեժացնում խոսակցությունները:
People պարբերականը գրում է՝ 46-ամյա երգչուհուն եւ 38-ամյա ավտոարշավորդին իրար հետ նկատել են «Ֆորմուլա-1»-ի մրցումների ժամանակ: Դրանից հետո նրանք ընկերների հետ ժամանակ են անցկացրել զբոսանավի վրա, ներկա են եղել նաեւ Շակիրայի որդիները՝ Միլանն ու Սաշան, իսկ հետո Մայամիում միասին ճաշել են:
Մի քանի օր առաջ էլ Ինստագրամում նկար է հայտնվել, որում Շակիրան նստած է Հեմիլթոնի կողքին՝ նորից հանդիպել են ընկերնեի հետ:
Շակիրան նախորդ ամռանն է բաժանվել ֆուտբոլիստ Ժերար Պիկեից, որի հետ ապրել են 10 տարի: Հիմա 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա Կլարա Չիայի հետ, հենց նրա հետ է ֆուտբոլիստը դավաճանել երգչուհուն:
Հեմիլթոնը հայտնի է իր սիրավեպերով, նրա ընկերուհիների թվում են եղել Նիկի Մինաժը, Նիկոլ Շերզինգերը, մոդելներ Բարբարա Պալվինը, Կամիլա Կենդրան, Ջուլիանա Նալուն, Ռիտա Օրան ու անգամ՝ Ռիհաննան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: