×


Մահացել է Թոնի Բենեթը

96 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի երգիչ Թոնի Բենեթը, հայտնում է «Ասոշիեյթեդ Պրեսը»:

Նա մահացել է իր հարազատ Նյու Յորքում, պատճառը չի նշվում. 2016 թվականին երգչին ախտորոշել էին Ալցհայմերի հիվանդություն:


Բենեթը հաճախ էր սիրում կրկնել, որ իր կյանքի նպատակն է եղել ստեղծել հիթերի հավաքածու, ոչ թե հիթային ձայնագրություններ ունենալ: Թողարկել է 70-ից ավելի ալբոմ, որոնք նրան 19 «Գրեմմի» են բերել: Կարիերայի ընթացքում նրան հաջողվել է վաճառել 50 միլիոնից ավելի ձայնագրություն:

Ֆրենկ Սինատրան 1965 թվականին Life ամսագրին տված հարցազրույցում ասել է. «Թոնի Բենեթը լավագույն կատարողն է, նա ազդում է ինձ վրա ու հուզում մինչեւ հոգուս խորքը: Այն երգիչներից է, որին հաջողվում է փոխանցել կոմպոզիտորի մտահղացումը եւ, միգուցե, նույնիսկ ավելին»:

Բենեթը զուգերգեր է կատարել Բիլ Էվանսի, Էմի Ուայնհաուսի, Լեդի Գագայի եւ հանրահայտ այլ արտիստների հետ:



Բենեթը նաեւ նկարիչ էր եւ նկարները ստորագրել է իր իսկական անվամբ՝ Էնթոնի Բենեդետո: Նրա կտավներից պահվում են Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW