×


Դեպրեսիան, որդու կորուստն ու հայտնիությունը. մահացել է Շինեյդ Օ'Քոնորը

56 տարեկանում կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ'Քոնորը:

«Մեծ ցավով հայտնում ենք մեր սիրելի Շինեյդի մահվան մասին: Նրա ընտանիքն ու ընկերները խնդրում են թույլ տալ իրենց մեկուսանալ այս ծանր շրջանում»,- գրել է BBC-ն:


Մահվան պատճառը դեռ հայտնի չէ:

2017 թվականին Օ'Քոնորը տեսանյութ էր հրապարակել՝ անկեղծանալով երկարատեւ դեպրեսիայի մասին. 8 անգամ փորձել է կյանքին վերջ տալ:

2018 թվականին նա հրաժարվել էր կաթոլիկությունից ու ընդունել իսլամ:


2022 թվականին նրա 17-ամյա որդին՝ Շեյնն, ինքնասպանություն է գործել: Թվիթերում իր վերջին հրապարակման մեջ երգչուհին տեղադրել է նրա նկարն ու գրել. «Իմ կյանքի սերն էր, հոգուս լույսը: Միակ մարդն էր, որն ինձ անվերապահորեն սիրում էր»:

Իր կարիերայի ընթացքում Շինեյդ Օ'Քոնորը թողարկել է 10 ալբոմ: Երգչուհին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1990 թվականին՝ Փրինսի «Nothing Compares 2 U» երգի հուզիչ կատարման շնորհիվ:

Կարդալ ավելին

Quality Sign BW