×


Անահիտ Մխիթարյանը՝ Տուրանդոտի դերում

Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում օգոստոսի 6-ին բեմ կբարձրանա Ջակոմո Պուչինիի վերջին գլուխգործոցը` «Տուրանդոտ» օպերան՝ հայտնի սոպրանո, Հայաստանի վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ:

Հանդիսատեսի հիշողություններում անջնջելի են երգչուհու փայլուն երգեցողությունը, խաղն ու անմոռանալի կերպարները: Այս բեմելը առանձնահտուկ է, քանի որ Անահիտ Մխիթարյանն առաջին անգամ է անդրադառնում Տուրանդոտին։ Նրա հետ այդ օրը Կալաֆի դերում հանդես կգա Իտալիայում գլխավոր դերերգերով հանդես եկած տենոր Հայկ Վարդանյանը։


«Տուրանդոտ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1926 թվականին Միլանի Լա Սկալայում։ Հայաստանում օպերան բեմադրվում է առաջին անգամ։

Ռեժիսորը Վ. Ստարոդուբցեւն է, նկարիչը՝ Մարիինյան թատրոնի դիզայներ Պ. Օկունեւը, իսկ հագուստները պատրաստել է «Գաբաջյան նորաձևության տունը»: Ներկայացնան գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Կարեն Դուրգարյանն է:

Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց հետևյալ հղումով՝  https://ticket.opera.am/en/details/622/1690805440։

Կարդալ ավելին

Quality Sign BW