Օգոստոսի 12-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը, որի առաջին հատվածում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադարանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ:
Փառատոնի երկրորդ մասում կանցկացվի ազգային հագուստի ցուցադրություն: Տարածքում գործելու են տաղավարներ, որտեղ այցելուները կարող են մասնակցել տարբեր վարպետության դասերի: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայկական ավանդական երգի-պարի համույթներ:
«ՏԱՐԱԶֆեստ»-ի գաղափարը «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ինն է:


×
2,682






