Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին ամուսնալուծվում են մեկ տարվա ամուսնությունից հետո։ Այս մասին հայտնում է TMZ հրատարակությունը։
Ըստ հրապարակման՝ ամուսինների միջեւ կոնֆլիկտը տեղի է ունեցել երգչուհու դավաճանությունների մասին լուրերի պատճառով։ Դրանից հետո Ասղարին տեղափոխվել է եւ պատրաստվում է ամուսնալուծության հայց ներկայացնել։ Հստակեցվում է, որ Սփիրսը փաստաբաններ է վարձել։
Հրատարակությունը հավելում է, որ 41-ամյա Բրիթնի Սփիրսի եւ 29-ամյա Սեմ Ասգարիի հարաբերությունները վաղուց լավ չէին՝ նրանք հաճախ կռվում էին, իսկ երբեմն նույնիսկ ծեծկռտոցի էին անցնում։
Բրիթնի Սփիրսն եւ Սեմ Ասգարին
Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին ամուսնացել էին անցյալ տարվա ամռան սկզբին։ Հարսանիքին ներկա էին աստղերից մի քանիսը, որոնց հետ երգչուհին ընկերություն է արել, այդ թվում՝ Փերիս Հիլթոնն ու Սելենա Գոմեսը։ Բրիթնիի ընտանիքի անդամները, որոնցից նա վիրավորված էր խնամակալության պատմության պատճառով, չէին հրավիրվել տոնակատարությանը։
Սփիրսի ամուսնության հետ կապված խնդիրների մասին լուրերը համացանցում հայտնվեցին այս ամառ․ նա արձակուրդ էր մեկնել առանց ամուսնու, բայց ընկերոջ հետ, մինչդեռ Ասգարիին նկատել էին առանց մատանու։ Ավելի ուշ նրանք հերքեցին այս լուրերը եւ նորից սկսեցին Instagram-ում համատեղ լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակել։
Սեմ Ասգարին եւ Բրիթնի Սփիրսն
Ասգարին երգչուհու երրորդ ամուսինն է։ 2004 թվականին նա ամուսնացէլ էր լրագրող Ջեյսոն Ալեքսանդրի հետ, սակայն նրանց ամուսնությունը տեւեց ընդամենը 55 ժամ։ Նույն տարում նա ամուսնացավ Քեւին Ֆեդերլայնի հետ, որից բաժանվեց 2007 թվականին։ Նախկին ամուսիններն ունեն երկու որդի՝ Շոն Փրեսթոնը եւ Ջեյդեն Ջեյմսը։ Որդիներն ապրում են հոր հետ, իսկ մոր հետ հարաբերություններ չեն պահպանում։
Վերջին շրջանում երգչուհու երկրպագուներին անհանգստացնում է նրա տարօրինակ պահվածքը։ Համացանցի որոշ օգտատերեր վստահ են, որ իսկական Բրիթնի Սփիրսը վաղուց մահացել է, եւ նրա սոցիալական ցանցերը վարում են այլ մարդիկ, ովքեր ցանկանում են փող աշխատել նրա անվան վրա:
Գագիկ Մինասյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: