Թոմ Քրուզը դադարել է հետաքրքրվել սայենթոլոգիայով․ երկար տարիներ նա եղել է այս պաշտամունքի հետեւորդը:
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, դերասանն արդեն երեք տարի չի այցելել պաշտամունքի Իսթ Գրինսթեդում գտնվող կենտրոնակայան, թեեւ գրեթե ամբողջ ժամանակ նկարահանումների էր Մեծ Բրիտանիայում։ Ավելին, նախկինում Քրուզը մեկնում էր այնտեղ մասնավոր ուղղաթիռով։
Թոմ Քրուզը տարված էր սայենթոլոգիայով 1986 թվականից, երբ նրա առաջին կինը՝ Միմի Ռոջերսը, նրան ծանոթացրեց պաշտամունքի հետ։ Դրա ղեկավար Դեյվիդ Միսկավիջը երկար տարիներ եղել է դերասանի մտերիմ ընկերը եւ 2006 թվականին Քեթի Հոլմսի հետ նրա հարսանիքին հանդես է եկել որպես փեսեղբայր:
Թոմ Քրուզը
2021 թվականին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Քրուզը «հեռացել» է կրոնից, քանի որ երկար ժամանակ չի այցելել կենտրոնակայան։ Այն ժամանակ դա վերագրվել էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված մտավախություններին։
Սայենթոլոգիայի եկեղեցու հետեւորդները հավատում են, որ մարդը հոգեւոր էակ է, որն ապրում է մեկից ավելի կյանքեր: Որոշ երկրներում սայենթոլոգիան պաշտոնապես ճանաչվում է որպես կրոն, մինչդեռ որոշ գիտնականներ այն բնութագրում են որպես կեղծ գիտություն, մյուսները՝ որպես «գիտական կրոն» կամ կրոնական ուսմունք՝ հիմնված «գնոսիսի»՝ հոգեւոր գիտելիքների վրա։ Մեծ Բրիտանիայում Սայենթոլոգիայի եկեղեցու հետեւորդներն այնքան էլ շատ չեն. DailyMail-ի տվյալներով՝ 2021 թվականին այս պաշտամունքի հետեւորդների թիվը մոտ 2 հազար էր։
Գագիկ Մինասյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: