Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ` մասնակի բեկանվել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, հայտնել են նրա փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը։
«Ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։ Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որեւէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է եւ անհիմն»,- նշել են փաստաբանները:


×
2,552





